ՊԵԿ նախագահը հրաժարակա՞ն է տվել
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, մեր տեղեկություններով, հրաժարականի դիմում է ներկայացրել: ՊԵԿ-ից մեր զանգերին չպատասխանեցին, որ պաշտոնապես հաստատեին տեղեկությունը, բայց մեզ որոշ մանրամասներ հայտնի դարձան Հովհաննիսյանի հրաժարականի վերաբերյալ, գրում է hraparak.am-ը:
Մասնավորապես, մեզ ասացին, որ Հովհաննիսյանն իր ազատման մասին իմացել է այսօր առավոտյան, կառավարության նիստից առաջ: Այսինքն` իր համար դա անակնկալ է եղել, որ պիտի ազատվի պաշտոնից:
Նիստից հետո նա գնացել է ՊԵԿ, ժամը 3-ին հավաքել աշխատակիցներին, ժողով արել ու հայտնել, որ հեռանում է:
Մեզ ասացին` դիմումն արդեն գրել ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին: Նրան նաև փորձել են մխիթարել, որ շատ ծանր թող չտանի` առանց պաշտոնի չի մնալու:
ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանը մեզ ասաց, որ ինքը տեղեկություն չունի, և այս պահին ՊԵԿ նախագահն իր աշխատասենյակում աշխատում է: «Երբ պաշտոնական տեղեկություն լինի, կհրապարակենք»,- ասաց խոսնակը:
Նշենք, որ նիստից հետո Էդվարդ Հովհաննիսյանը, որ մշտապես իջնում էր գլխավոր մուտքով ու շփվում լրագրողների հետ, այս անգամ թեպետ նրան ներս մտնելիս տեսանք, բայց դուրս գալիս չտեսանք: Կառավարության նիստի մասնակիցները վաղուց դուրս էին եկել, բայց ինքը դեռ երկար ժամանակ դուրս չէր գալիս: Ասացին` վարչապետի հետ հանդիպում ունի, դրա համար է մնացել:
Շատերի համար այս պաշտոնաթողությունը տարօրինակ կլինի, քանի որ Էդուարդ Հովհաննիսյանը հավատարիմ ծառայել է Նիկոլ Փաշինյանին և անգամ նախընտրական փուլում քարոզարշավին ու ձայներ բերելուն է ակտիվ մասնակցել:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնա...
Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը