Դատական դեպարտամենտի ղեկավարը ազատվե՞լ է, թե՞ ստիպել են ազատվել աշխատանքից
«Հրապարակ»-ը գրում է. «Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հուլիսի 19-ից ազատվելու է զբաղեցրած պաշտոնից։ ԲԴԽ-ից մեզ հայտնեցին, որ նա երկուշաբթի օրվանից այլեւս չի զբաղեցնելու այդ պաշտոնը։ Թե ինչու՝ ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանն ասաց, որ այդ հարցը չեն մեկնաբանում․ «Մնացած բոլոր հարցերին կպատասխանի պարոն Փոլադյանը, եթե նպատակահարմար գտնի»։
Փորձեցինք ճշտել, թե ինչ ընթացակարգով է Փոլադյանն ազատվել պաշտոնից, ի՞նքն է ազատման դիմում գրել, թե՞ ասել են՝ գրի գնա։ «Ընթացակարգերի մասին հավելյալ տեղեկատվություն կհրապարակվի շուտով, կտեղեկանաք»,- ասաց նորանշանակ խոսնակը, որը մինչ ԲԴԽ տեղափոխվելը իրավական թեմաներ էր լուսաբանում եւ, վստահաբար, շատ դժգոհ կմնար ցանկացած խոսնակի այսօրինակ չինովնիկական պատասխաններից։ Փորձեցինք գոնե ստանալ մի հարցի պատասխան՝ Փոլադյանի դեմ քրեական գործ կա՞ հարուցված։
«Պարոն Փոլադյանը որեւէ քրեական գործով որեւէ կարգավիճակ չունի»,- ասաց նա՝ հիշեցնելով Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության հիման վրա հարուցված քրեական գործի մասին։ Իսկ ՊՎԾ-ն հունիսի 29-ին հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` դատական դեպարտամենտում իրականացված պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2016-2018թթ. Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով 9 աշխատակիցներ իբրեւ թե գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր:
Գործուղման ծախսերի հատուցման համար ներկայացնելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրված՝ գիշերակացը հավաստող փաստաթղթեր՝ նրանք ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 41.934.000 ՀՀ դրամ գումար: Նշված ուսումնասիրությունը բավարար հիմք է տվել քրեական գործ հարուցելու համար, ուստի ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն: Իսկ Կարեն Փոլադյանը տեւական ժամանակ է՝ չի պատասխանում զանգերին։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ նրան փոխարինելու է արդարադատության նախկին փոխնախարար, Նիկոլ Փաշինյանի իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանը, որը վերջերս հայտնվել էր սկանդալում՝ կապված քրեական գործերին միջամտելու հետ, որը որպես իրավական աջակցություն ներկայացրին։ Այս հարցը եւս ԲԴԽ խոսնակը չմեկնաբանեց»։


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ