Ասում են՝ 50 հզր դրամով հնարավոր չէ այս կամ այն ծախսն անել․ իսկ թոշակառուն կարողանու՞մ է ապրել 30 հզր-ով
Այսօր ԱԺ-ում 4 նախագիծ է ներկայացվել, որոնցից մեկը հանքարդյունաբերության ոլորտին էր վերաբերում․ ասում են՝ եկեք՝ հանքարդյունաբերողներիցն փողը վերցնենք, և տանք ժողովրդին, բայց ժողովրդին տալու փոխարեն հաջորդ նախագծով առաջարկում են պատգամավորների լրացուցիչ աշխատավարձը 50 հզր դրամից դարձնել 250 հզր դրամ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Ասում են՝ 50 հզր դրամով հնարավոր չէ այս կամ այն ծախսն անել․ իսկ թոշակառուն կարողանու՞մ է ապրել 30 հազար դրամով, ուսուցիչները կարողանու՞մ են իրենց ամենօրյա կյանքն ապահովել այն աշխատավարձով, որ այժմ ստանում են։ Իհարկե չեն կարողանում։ Այն պարագայում, երբ ունենք չկահավորված սահմաններ, բազմաթիվ չլուծված խնդիրներ, ի՞նչ է նշանակում մտածել, որ կարելի է ևս 200 հզր դրամով ավելացնել պատգամավորների ծախսերը»,-ասաց նա՝ հավելելով․
«Եվ՛ պողպատե մանդատը, և՛ մուրճի կոնցեպտը մի քիչ տարակուսելի են, և այսօր տեսանք, որ պողպատե մանդատը նրանց անհրաժեշտ էր, որ իրենց սեփական աշխատավարձը բարձրացեն, ուրիշ ոչինչ»,-ասաց Աննա Գրիգորյանը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Բոլոր ճանապարհները բաց են