Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիան ու Հնդկաստանը բարձրացնում են հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի Իրանն առաջընթաց է գրանցել ռուսական գազի մատակարարման շուրջ բանակցություններում «Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող անձանց Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Առողջապահության նախարարը շաքարային դիաբետ ունեցողներին լավ լուր է հայտնել (տեսանյութ) Մի շարք մարզերում սպասվում է քամու ուժգնացում Երևանի մետրոպոլիտենում մուտքի և ելքի հին դռները փոխարինվել են նորերով (տեսանյութ) Ուկրաինացիները կարծես պատրաստ են ընդունել տարածքային կորուստները Սթարմերն ու Թրամփը քննարկել են Ժնևի բանակցությունների ընթացքն ու Իրանի հարցը Ռուսաստանը հայտարարել է Սումիի մարզի բնակավայրի վերահսկողության մասին YouTube-ում գրանցվել է լայնածավալ խափանում

Ֆրանսիան ու Հնդկաստանը բարձրացնում են հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակիԻրանն առաջընթաց է գրանցել ռուսական գազի մատակարարման շուրջ բանակցություններում«Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքերՔրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող անձանց Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. ԷրդողանԱռողջապահության նախարարը շաքարային դիաբետ ունեցողներին լավ լուր է հայտնել (տեսանյութ)Մի շարք մարզերում սպասվում է քամու ուժգնացումԵրևանի մետրոպոլիտենում մուտքի և ելքի հին դռները փոխարինվել են նորերով (տեսանյութ)Ուկրաինացիները կարծես պատրաստ են ընդունել տարածքային կորուստներըՍթարմերն ու Թրամփը քննարկել են Ժնևի բանակցությունների ընթացքն ու Իրանի հարցըՌուսաստանը հայտարարել է Սումիի մարզի բնակավայրի վերահսկողության մասինYouTube-ում գրանցվել է լայնածավալ խափանումԱՄՆ ոստիկանությունը կանխել է զինված հարձակման փորձըԺնևում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրըԿիեւը պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմՄարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոնի» և «Երեխաների աջակցության հիմնադամի» երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոնՎիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել էԻրանում կրկին հակակառավարական բողոքի ցույցեր են անցկացվելԱվստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքըԿաթնամթերքի արտադրամասի կաթ պարունակող արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել էՏոկաևը կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին ԱՄՆ-ում«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄԻրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել Ադրբեջանը հաջողությամբ կառուցում է դեպի Հայաստան և Թուրքիա տանող երկաթգիծըՏարածքային հարցում առաջընթացի հասնելու լավագույն միջոցը Պուտինի հետ անձնական հանդիպումն էՎատիկանը չի մասնակցի Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանըԳիրք նվիրելու օրվա առթիվ հայաստանյան թանգարաններում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներՀայտնի են ծանրամարտի Հայաստանի 2026 թ. առաջնության լավագույն մարզիկներըԻսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը կարող է հանգեցնել նոր հակամшրտությունների․ ԷրդողանՏեխաս և Օկլահոմա նահանգներում ավելի քան 6000 հեկտար անտառ է այրվումՆԱՏՕ-ն ապահովում է իր բոլոր անդամների, նաև՝ ԱՄՆ-ի, անվտանգությունը ամբողջ Արկտիկայում, այդ թվում՝ ԳրենլանդիայումՊԵԿ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 17-ից 18-ըԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներՈւիթքոֆը հայտարարել է ժնևյան եռակողմ բանակցություններում նշանակալի առաջընթացի մասինDefence Cyber Marvel 2026․ Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը խորացնում են համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտումՀրշեջ-փրկարարները մարել են Իջևանի գերեզմանատներից մեկի հարակից հատվածում բռնկված հրդեհըԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջանում և 6 մարզումՈւկրաինան փակել է «Դրուժբա» գազատարըԱյսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ ՍուրենյանՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համարԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ ՎենսՀՀ ԱԳ նախարարի հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետԻրանը և Միացյալ Նահանգներն առաջընթաց են գրանցել Ժնևի բանակցություններում. Օմանի արտգործնախարարՀայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՌուսաստանից և Բելառուսից 10 մարզիկի թույլատրել են 2026 թվականի Պարալիմպիկ խաղերում հանդես գալ իրենց երկրների դրոշների ներքո․ AFPԳարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել էՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆԼոնդոնի Թագավորական ռազմաօդային ուժերի ակումբում ընդունելություն՝ նվիրված Հայկական բանակի 34-ամյակին
Մամուլ

Փաշինյանն Ալիևին խոստումներ ունի տված

«Ժողովուրդը» գրում է. 

«Անցել է երկու ամսից ավելի, ինչ ադրբեջանական կողմը երեք ուղղություններով առաջ է եկել Հայաստանի սահմանին և հեռանալ ամենևին չի պատրաստվում: Ավելին՝ նրանք այլ ուղղություններով ամրանալու փորձեր են իրականացնում: Դրա վառ ապացույցը երեկ տեղի ունեցած միջադեպն է: Մասնավորապես, երեկ առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող:

Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ անհետ կորել է երկու զինծառայող, որոնք եղել են առանց զենքի: Եվ մինչ թշնամին Հայաստանի սահմաններին է, իշխանությունները զբաղված են Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հաշվեհարդարներով: Քաղաքական հետապնդումների գործընթացը սկսվեց ընտրություններից հետո, և ի՞նչ ունենք 3 շաբաթ անց. Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորված է, Մեղրու համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորված է, միջնորդություն է ներկայացվել նաև Մեղրու համայնքապետի տեղակալին և համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ, Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին մոտ 15 մեղադրանք է առաջադրված, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորված է, Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորված է, Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է:

Երեկ էլ պարզ դարձավ, որ թիրախում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, որի բաժնետեր Վահե Հակոբյանը հանդիսանում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, որի անդամներն են համայնքապետերը։ Իսկ թե ինչու է Հայաստանում տիրում այս իրավիճակը, դժվար չէ կանխատեսել: Փորձագիտական շրջանակներում երկար ժամանակ տարածվում են խոսակցություններ, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերընտրվել է, և դեռ ՍԴ վճիռը չկայացված՝ շնորհավորանքներ է ստանում, քանի որ աշխարհին խոստումներ ունի տված:

Խոստումներից առաջինը ռուսական սահմանապահներին Գեղարքունիքից մինչև Սյունիք տեղակայելն է, երկրորդը՝ պետք է իրականացնի սահմանազատում և վերջնականապես լուծի անկլավների հարցը՝ Տիգրանակերտը տալով Արծվաշենի փոխարեն և այլն ու դրանով վերջնականապես փակելով նաև Արցախի թեման: Եվ երրորդ՝ նա պարտավորություն ունի կոմունիկացիաները բացել և կնքել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, և դրա գինը լինելու է ճանապարհների ապաշրջափակումը:

Եվ հիմա պարզ է, որ այս գործընթացներով Ալիևը փորձում է արագացնել իր պլանները, որոնք Նիկոլ Փաշինյանը խոստացել է իրագործել: Ու այսքանից հետո հարց է առաջանում. եթե Փաշինյանն այսքան սիրով և հանդուրժողականությամբ կատարում է Ալիևի պահանջները, ապա մոտ 5 հազար զոհ ու հազարավոր անհետ կորածների կյանքը հանուն ինչի՞ զոհաբերվեց»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։