Փորձագետը գնահատել է հայ-ադրբեջանական սահմանին նոր միջադեպերի հավանականությունը
Կարծում եմ, որ երկու միջանցքների դիմակայության շրջանակներում (Հյուսիս-Հարավ եւ Արեւմուտք-Արեւելք) իրավիճակը չի հասնի լայնածավալ ռազմական գործողությունների: Այնուամենայնիվ, հնարավոր են առճակատումներ՝ անկայունության առանձին օջախների ձեւավորման, սահմանային միջադեպերի տեսքով: Դրանք կօգտագործվեն տրանսպորտային այս կամ այն ռազմավարությունը խթանելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում այսօր տեղի ունեցած փոխհրաձգությանը, որի հետեւանքով հայ զինվոր է զոհվել:
Փորձագետը պարզաբանեց, որ միջանցքների դերակատարներն ու շահառուները ոչ միայն Ադրբեջանը, Թուրքիան, Իրանն են, այլ նաեւ ավելի խոշոր ուժեր: Այս պարագայում մենք խոսում ենք կոլեկտիվ Արեւմուտքի մասին, որը հանդես է գալիս Թուրքիայի կողմից Արեւելք-Արեւմուտք միջանցքի իրագործման օգտին:
Մյուս կողմից դա Չինաստանն է, որն անուղղակիորեն աջակցում է Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի իրականացմանը՝ փորձելով պահպանել ազդեցությունը նաեւ Արեւելք-Արեւմուտք միջանցքում: «Այստեղ մենք գերտերությունների միջեւ բավականին կոշտ մրցակցության ենք ականտես լինելու: Չեմ կարծում, որ նրանց միջեւ անմիջական բախում տեղի կունենա: Ինչ վերաբերում է սահմանային գոտիներում լոկալ միջադեպերին, որոնցով պետք է անցնի այս կամ այն միջանցքը, ապա դրանք այն առանցքային գործիքակազմերն են, որոնք կարող են օգտագործվել այս մրցակցության ժամանակ», - ավելացրեց Դավթյանը:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Բոլոր ճանապարհները բաց են