Տեքստի բառամթերքից ու ոճից պարզ էր, որ այն Դիլանյանը չի գրել, այլ կողքը նստած Վահե Գրիգորյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Հարությունյանն իր եզրափակիչ խոսքում երեկ Սահմանադրական դատարանին ասաց, որ այս որոշմամբ իրենք իրենց վրա են վերցնում «ողջ պատմական պատասխանատվությունը Հայաստանի ապագա հարյուր տարին կանխորոշող ծանրագույն փաստաթղթերի ընդունման համար», եւ նկարագրեց, թե դրանք ինչ կարեւոր որոշումներ են լինելու՝ ՍԴ-ն, ըստ էության, մտցնելով փակուղի եւ հանրությանը ներկայացնելով նրա առաջիկա որոշման կարեւորությունը։
Հարությունյանի ելույթին անմիջապես արձագանքեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ով 6-օրյա նիստերի ընթացքում գրեթե լուռ էր ու չէր արձագանքել ընդդիմության մյուս ներկայացուցիչների ելույթներին։ Բայց ներկաներն արձանագրեցին, որ ՍԴ նախագահն ուղղակի աչքը չէր կարողանում կտրել իր համակարգչի առջեւ դրված թղթից, որտեղից ընթերցում էր տեքստը՝ արձագանքելով Հարությունյանին։ Դիլանյանի արտաբերած տեքստում ընդհանրական գնահատականներ էին, որ «ես մարդկայնորեն հասկանում եմ ձեր մարտավարությունը, բայց չեմ ընդունում, քանի որ դուք վարկաբեկում եք ՍԴ-ն ու նրա ապագա վճիռը»։
Այս տեքստի բառամթերքից ու ոճից, նաեւ լեզվի սայթաքումներից պարզ էր, որ այն Դիլանյանը չի գրել, այլ կողքը նստած Վահե Գրիգորյանը։ Մանավանդ՝ երբ ելույթի կեսին Գրիգորյանի ձեռքը հայտնվեց կադրում, որն ինչ-որ լրացում էր պարզել, որ Դիլանյանը հավելյալ ընթերցի, եւ վերջինս լարված կարդում էր նրա պարզած թղթին գրվածը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Բոլոր ճանապարհները բաց են