Ինչով է զբաղված ԱԱԾ-ն, երբ թշնամին Հայաստանի ներսում է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկու ամիս է, ինչ թշնամին մխրճվել է Հայաստանի սահմանից ներս, եւ հարց է առաջանում, թե ինչով է զբաղված Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ուժային կառույցը՝ Ազգային անվտանգության ծառայությունը: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքը, նկատեց, որ ԱԱԾ-ն զբաղված է գրեթե ամեն հարցերով, բացի սահմանային անվտանգության հարցերից:
Օրինակ՝ պաշտոնական կայքում կարող ենք հանդիպել տեղեկատվության, որ բացահայտվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպք, կրթության ոլորտում կաշառք ստանալու դեպք, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք եւ այսպես շարունակ, եւ ոչ մի հաղորդագրություն չկա սահմանի, երկրի անվտանգության, լրտեսների բացահայտման եւ իրականում մեր երկրի անվտանգային իրավիճակի մասով:
Իսկ ի՞նչ գործառույթներ ունի Ազգային անվտանգության ծառայությունը. Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվության ստացումը, մշակումը եւ վերլուծումը, այդ վտանգի կանխատեսումը:
Այսինքն՝ Հայաստանի անվտանգության պահպանումը պետք է լինի այս կառույցի թիվ մեկ խնդիրներից մեկը, սակայն նրանց պաշտոնական հաղորդագրություններին հետեւելիս տպավորություն է, որ ոստիկանական մի ստորաբաժանում է գործում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ