Սա աննախադեպ ընտրություն է՝ Հայաստանի ու Արցախի հարցում «ցավոտ» պայմանագրեր ստորագրելու պատրաստակամության և դրան դիմակայելու հնարավորության միջև
Սա բնավ իշխանության խնդիր չէ, սա աննախադեպ ընտրություն է՝ Հայաստանի ու Արցախի հարցում «ցավոտ» պայմանագրեր ստորագրելու պատրաստակամության և գոնե դրան դիմակայելու հնարավորության միջև,- հայտարարել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Աշխարհում չկա մի սահմանադրական դատարան, որը լուծած լինի իշխանության հարցը, այպիսի բան երբևէ չի լինի, այդ հարցը լուծվում է փողոցում». ՍԴ նախկին դատավոր Ֆ.Թոխյան։
Վերաբերո՞ւմ է, արդյոք, այս ունիվերսալ խոստովանությունը ներկայումս ՍԴ֊ում քննվող գործին, վստահ եմ՝ ոչ, անկախ կայացվելիք որոշումից և անկախ «փողոցում» ակնկալվող զարգացումներից։ Սա բնավ իշխանության խնդիր չէ, սա աննախադեպ ընտրություն է՝ Հայաստանի ու Արցախի հարցում «ցավոտ» պայմանագրեր ստորագրելու պատրաստակամության և գոնե դրան դիմակայելու հնարավորության միջև։ Եթե նախապատվությունը տրվեց առաջինին, ապա շատ մոտ ապագայում առնվազն ոչ մի նշանակություն չի ունենա, թե հետագայում ովքեր կլինեն իշխանության մեջ, ովքեր կլինեն
ՍԴ դատավորներ և շատ այլ կայուն թվացող երևույթներ։
Հ.Գ. Առժամանակ ձեռնպահ կմնամ գրառումներից, դեռևս իմաստ չեմ տեսնում ...»։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Բոլոր ճանապարհները բաց են