Հետաքրքիր վիճակ է, երբ իրավապահ մարմինների կողմից թույլ տրվող մարդու իրավունքների խախտումներին բախվում են հենց այդ մարմինների նախկին աշխատակիցները
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետաքրքիր վիճակ է, երբ իրավապահ մարմինների կողմից թույլ տրվող մարդու իրավունքների խախտումներին փաստաբանի կամ անձնական կարգավիճակով բախվում են հենց այդ մարմինների նախկին աշխատակիցները (հետաքննիչներ, քննիչներ, դատախազներ և այլն), և այդ խախտումներին նրանց արձագանքը սովորաբար առավել կոշտ է լինում:
Ու խոսքն էլ այն խախտումների մասին է, որ թույլ են տրվել նաև այն ժամանակ, երբ իրենք են այդ մարմիններում աշխատել կամ գուցե նրանց մի մասը հենց ինքն է թույլ տվել այդ խախտումները:)
Խախտումներին արձագանքելն, իհարկե, դրական է, բայց այս կրկնվող շղթայի մասին պետք է հիշեն բոլոր քննիչները, դատախազները կամ օպերատիվ ծառայողները. ծառայությունը կամ համակարգը թողնելուց հետո իրենք են բախվելու այն նույն խախտումներին, որ հիմա իրենց օրոք են թույլ տրվում:
Այնպես որ ամենայն հարգանքով ու բարեխղճության կանխավարկածով իրավապահ մարմինների գործող կամ նախկին ծառայող մեր գործընկերների նկատմամբ` չպետք է մոռանալ, որ մարդու իրավունքների խախտումները նույնպես բումերանգ են»:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Բոլոր ճանապարհները բաց են