ԱՆ-ն վարորդներ է աշխատանքի ընդունել 210 000 դրամ աշխատավարձով, երբ դրույքաչափը կազմել է 99 հազար դրամ. Թորոսյանի ղեկավարած ոլորտում չարաշահումներ են արձանագրվել
ՀՀ հաշվեքննիչ պալատը բազմաթիվ խախտումներ է արձանագրել ՀՀ առողջապահության նախարարության ոլորտում՝ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում՝ 2020 թվականին։ Ավելին, այստեղ անգամ երկու ամիս աշխատած վարորդին շտապել են հարյուր հազարավոր դրամների պարգեւներ տալ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հաշվեքննիչ պալատի եզրակացության մեջ տեղ են գտել նախարարության՝ աշխատակիցների գրանցման, արձակուրդայինների տրամադրման մասին բազմաթիվ խախտումներ։
Օրինակ՝ Առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի աշխատակից Ն.Փ-ն., օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի գլխավոր մասնագետ Ն.Ա-ն 2019 թվականին ազատվել են աշխատանքից՝ իրենց դիմումի համաձայն ու նույն օրը նրանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր։
Պաշտոնային դրույքաչափի անհամապատասխանության հետևանքով արձանագրվել է 2,355.7 հազ. դրամի խեղաթյուրում:
ֆինանսատնտեսագիտական վարչությունը՝ չպահպանելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի պահանջը, շարունակել է վճարել նախկին գործակցով, ինչի հետևանքով 2020թ. երեք աշխատողների վճարվել է 2,110.9 հազ. դրամ ավելի աշխատավարձ:
Աշխատանքային պայմանագրերի, փորձագետների և քաղաքացիական աշխատանք կատարողների հետ կապված անհամապատասխանություններ ևս արձանագրվել են։ Մեկ այլ դեպքով պարզ է դարձել, որ օրենսդրության պահանջը չպահպանելու հետևանքով կատարվել է 28.348.5 հազար դրամի ավելի վճարում։
ՀՀ կառավարության որոշմամբ՝ քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք բարեխիղճ աշխատանքի համար կարող են խրախուսվել՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին, սակայն, նախարարությունը՝ անտեսելով հիշյալ որոշման պահանջը, պայմանագրային աշխատողներին կատարել է պարգևատրում 17,515.9 հազար դրամի չափով։
Նախարարությունը աշխատակցին տրամադրել է լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ, ինչի հետևանքով աշխատակցին վճարել է 47.7 հազար դրամ ավելի արձակուրդային գումար:
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, նախարարությունը 22 վարորդի հետ կնքել է ժամկետային պայմանագիր, պաշտոնային դրույքաչափը ամսական սահմանելով 210.0 հազ. դրամ՝ 99.2 հազ. դրամի փոխարեն: Այս գործընթացում ևս չի պահպանվել ՀՀ կառավարության թիվ 737-Ն որոշման պահանջը:
Վարորդների պաշտոնային դրույքաչափը ավելի է նախատեսել 110.8 հազ. դրամով: Թվով 22 վարորդի վճարվել է 9,895.1 հազ. դրամ աշխատավարձ' 6,086.8 հազ. դրամի փոխարեն: Դրույքաչափը բարձր սահմանելու հետևանքով կատարվել է 3,808.3 հազար դրամ ավելի վճարում: Վարորդներից մեկը աշխատանքի ընդունվելուց երկու ամիս անց պարգևատրվել է 210.0 հազ. դրամով:
Հաշվեքննությամբ արձանագրվել է նաև, որ աշխատանքային պայմանագրերի, նաև կողմերի միջև կնքված համաձայնագրերի պատշաճ հաշվառում չի իրականացվել, պայմանագրերը և համաձայնագրերը չեն համարակալվել, իսկ պայմանագրերի հետ կապված գրագրությունները, ինչպես նաև համաձայնագրերը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Mulberry համակարգ չի մուտքագրվել, ինչի հետևանքով համաձայնագրերի կնքման ժամկետների իսկության նկատմամբ հսկողություն հնարավոր չի եղել իրականացնել:
Առողջապահության նախարարությունը հանդես է եկել իր դիրքորոշմամբ, ներկայացնելով, ԱՆ պայմանագրային աշխատակիցները հանդիսանում են քաղաքացիական աշխատանք կատարողներ:
Հաշվեքննողի արձագանքում նշված է, որ դիրքորոշումը չի ընդունվել, քանի որ ժամկետային պայմանագրով աշխատողները քաղաքացիական աշխատանք կատարողներ չեն հանդիսանում: Նախարարության կողմից փորձագետների ներգրավման հետ կապված հարաբերություններն իրականացվել է՝ չպահպանելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Բոլոր ճանապարհները բաց են