Ռուսաստանից հատուկ խմբեր են աշխատել Հայաստանում՝ երեք շաբաթ շարունակ հավաքելով ահռելի ինֆորմացիա․ Գաբրիելյանով
Ռուսաստանաբնակ հայ մեդիագործիչ Արամ Գաբրիելյանովը իր տելեգրամյան ալիքում գրում է․
«Իմ ուսուցիչները, իսկ ես Մոսկվայի պետական համալսարանում ունեցել եմ մեծ ուսուցիչներ, ասում էին՝ այն բանի համար, որպեսզի հասկանաս ինչու (հարցի պատասխանը), պետք է իմանաս՝ ով, ինչ, որտեղ եւ երբ (հարցերի պատասխանները)։ Ուղիղ երեք շաբաթ Ռուսաստանից մասնագետների մեծ խումբ է աշխատել Հայաստանում։ Արդեն կարող եմ ասել՝ աշխատանքները ֆինանսավորել եմ ես, մասնագետներին ներգրավել եմ անձամբ ես։ Պայմանները, բացի մասնագիտականից, շատ խիստ էին։ Ոչ մեկը «հատուկներից» չպետք է կապ ունենար հայերի կամ Հայաստանի հետ։ Անհրաժեշտ էր սթափ գնահատական, անհրաժեշտ էին առարկայական տվյալների, անհրաժեշտ էին մարդիկ, ովքեր ունեին կապեր՝ բացառիկ ինֆորմացիա ստանալու համար։ Խմբերը աշխատում էին սոցիոլոգների, ազգագրագետների եւ պարզապես տուրիստների անվան տակ։
Հարցվել են հազարավոր տարբեր մարդիկ, հավաքվել է ինֆորմացիայի ահռելի զանգված, հազարավոր բացառիկ հարցազրույցներ Հայաստանի քաղաքացիներից, տարբեր սոցիալական խմբերին պատկանող Ռուսաստանի հայերից, սկսած տաքսիստներից մինչեւ հատուկ ծառայությունների աշխատակիցներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մարդիկ, որոնք մոտ են օլիգարխներին։ Արդյունքները դեռ մշակվում են, սակայն առաջին արդյունքները, որոնք ինձ զեկուցում են, ունենալու է ահռելի մեծ արձագանք։ Կարճ ասած, ինչպես ասել է մի մեծ ռուս մարդ զրույցի ընթացքում․ «Արամ, ամեն բան այնպես չէ, ինչպես թվում է»։ Աշխատանքը շարունակվում է։ Մշակվում է ինֆորմացիայի ահռելի քանակություն։ Դա արագ անելու բան չէ, եւ դյուրին գործ չէ։ Սակայն մասնագետներն իրենց գործը գիտեն»։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Բոլոր ճանապարհները բաց են