Կութի անասունները սոված գնում, սոված գալիս են
Hraparak.am-ը գրում է․
«Հունիսի 21-ից հետո շատերին տանջում էր այն հարցը, թե ինչպես Շուռնուխի, Գեղարքունիքի մի շարք գյուղեր կարող էին ձայն տալ ՔՊ-ին։ Օրինակ՝ Գեղարքունիքի Վերին Շորժա, Կութ, Նորաբակ համայնքները, որտեղ ընտրություններից 2 օր առաջ՝ մայիսի 12-ից հետո, ադրբեջանական զինուժը, խախտելով Հայաստանի ինքնիշխան տարածքը, մոտեցել էր այդ համայնքներին։ Հիշեցնենք, որ նախորդ ամիս Կութից շուրջ 80 գլուխ անասուն էր անցել ադրբեջանական կողմը, կենդանիներին վերադարձնել այդպես էլ չէր հաջողվել, կրակել էին հովվի ուղղությամբ, ձին սատկել էր։
Հուլիսի 8-ին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Գեղարքունիքի հատվածում Կութի մոտ ռուս սահմանապահներ են տեղակայվելու, դրանից առաջ հայ և արդբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից, որից հետո մնացած «բանակցային պրոցեսը կգնա, և որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն»։
Ինչպես հայտնի է՝ Կութում քվեարկության մասնակից 364 ընտրողներից 181-ը ձայնը տվել է ՔՊ-ին, 107-ը՝ «Հայաստան» դաշինքին, 7-ը՝ «Պատիվ ունեմ»-ին։ Կութի գյուղապետ Սիմա Չիթչյանին հարցրեցինք, թե ինչպես կարող էր կութեցին ձայն տալ ՔՊ-ին։ Սիմա Չիթչյան․ «Իրենց ցանկությունն ա, ընտրությունը կատարել են, բայց մեր գյուղում 140 ընտրողից 86 ընտրող է մասնակցել»։ Ինչպե՞ս թե, ԿԸՀ տվյալներով, գյուղից ընտրել է 360 մարդ։ Գյուղապետը, որը հունիսի 20-ին նաև դիտորդ է եղել, ասում է, որ ոչ, գյուղի բնակիչների կեսը «ռուսաստաններում են, այստեղ չեն, իսկ այդ ձայները մեզ մոտ զինվոր են»։ Այսինքն՝ գյուղից քվեարկածներից 280-ը զինվորականներ են, և միայն 84-ն են, որ եղել են կութեցիներ։
Ինչ վերաբերում է ռուս սահմանապահներին, ապա դեռ չեն եկել։
«Ոչ, չկան հլա»,- ի պատասխան` ասաց Սիմա Չիթչյանը։ Հայ զինվորականներն էլ, ըստ նրա, իրենց դիրքերում են․ «Ոչ մի փոփոխություն չկա, ամենքն իրանց տեղն են»։
Այս փոփոխությունների արդյունքում կութեցիները զրկված են իրենց արոտավայրերից ու խոտհարքներից։ «Արոտն էլ․․․ անասունը չի արածում, արածում են ներքևի մասերում, գյուղամեջ տարածքներում, բայց քիչ տեղ ա, ոչ կաթ են տալիս, ոչ մի բան․․, մի կերպ ոնց որ․․․ սոված գնում, սոված գալիս են, տարածք չկա, արոտներն էլ ա իրենց ձեռքին մնացել, խոտհարքներն էլ, հլա որ սենց յոլա ենք տանում »,-ասում է Կութի գյուղապետը։ Նա վստահեցրեց, որ գյուղից դեռ արտագաղթ չկա»։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Բոլոր ճանապարհները բաց են