Ուզում եմ հույս հայտնել, որ այս տեմպերով «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին Հայաստանը Քյարամյանը չի ներկայացնի․ իրավաբան
«Իրավունքը» գրում է. «Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել իր կարճատև պաշտոնավարումներով ռեկորդակիր համարվող 30-ամյա Արգիշտի Քյարամյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության երեք տարիների ընթացքում նա հասցրել է 10 անգամ պաշտոնի նշանակվել, որից միայն հինգը՝ ԱԱԾ-ում և Քննչական կոմիտեում: Թե որն է Քյարամյանի ֆենոմենը, «Իրավունքը» պարզեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի տեսակետը:
-Արգիշտի Քյարամյանի պաշտոնավարման վերաբերյալ բավական ծավալուն մասնագիտական վերլուծություն եմ արել դեռևս այն ժամանակ, երբ նա նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ, այնուհետև՝ ԱԱԾ տնօրեն: Եվ մինչև հիմա շարունակում եմ պնդել, որ նա այդ պաշտոնները զբաղեցրել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Վարչական վարույթի մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքների կոպտագույն խախտմամբ:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նրա նշանակումն էլ, ըստ էության, ակնհայտորեն հակասության մեջ է «Հանրային ծառայության մասին» օրենքով ամրագրված կարևորագույն սկզբունքների հետ, ինչպիսին է, օրինակ, պրոֆեսիոնալիզմը և այլն: Ժամանակի հարց է, կարելի է անգամ վիճարկել այս նշանակումը վարչական դատարանում: Այլ մեկնաբանություն Քյարամյանի նշանակման մասով չեմ կարող տալ, միայն ուզում եմ հույս հայտնել, որ այս տեմպերով «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին Հայաստանը Արգիշտի Քյարամյանը չի ներկայացնի: Անձին այս պաշտոնից այլ պաշտոնի տանել միայն նրա համար, որ վերջինս ունենա զբաղվածություն պետական ապարատում, առնվազն անտրամաբանական է»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Բոլոր ճանապարհները բաց են