Պապիկյանն արդեն «ապահովագրել է» իր ղեկավարած նախարարության աշխատակիցներին
«Ժողովուրդը» գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հետընտրական Հայաստանում կրկին պետական ապարատը, կարելի է ասել, «սթրեսի» մեջ է: Նախ սպասվում են մի շարք նախարարների փոփոխություններ, որոնք ենթադրում են առաջնահերթ հայեցողական, ապա՝ մնացած տեսակների պաշտոնյաների փոփոխություններ: Բացի այդ, հասկանալի է, որ կսկսվի նաեւ «վհուկների որս»՝ քաղաքական վենդետայի մոտիվներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական ՔՊԿ-ում քննարկվել է թեման, թե ինչպես ընտրություններից առաջ ողջ պետական համակարգի մեծ մասը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի օգտին աշխատել, քվեարկել, ու դրա համար քաղաքական վենդետաները չեն ուշանա:
Մյուս կողմից՝ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում պետական մի շարք գերատեսչություններում, ինչը եւս ենթադրում է կրճատումներ, ազատումներ: Մարդիկ չգիտեն՝ կառուցվածքային փոփոխություններից հետո իրենք կմնան իրենց պաշտոնին, թե ոչ: Սա բերել է համատարած անգործության, ընդ որում՝ շատ պետական գերատեսչություններում նման վիճակ էր դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անորոշության մեջ են, օրինակ, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցները: Բանն այն է, որ Սուրեն Պապիկյանը նշանակվելու է փոխվարչապետի պաշտոնում եւ անգամ իրենց աշխատանքային ճակատագրով հետաքրքրվող մտերիմներին հստակ ոչինչ չի ասել:
Միայն շշուկներ կան, որ Սուրեն Պապիկյանն արդեն «ապահովագրել է» իր ղեկավարած նախարարության աշխատակիցներին. ներքին պայմանավորվածություն ունի` ով էլ նշանակվի ՏԿԵ նախարար, իր կադրերին ձեռք չի տալու: Մի խոսքով, հայտնի ճշմարտության նման՝ տերովին տերն է տարել, անտերին…
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Բոլոր ճանապարհները բաց են