Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատակազմին հրաժեշտի պարգևավճար է տվել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հեռացող նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ աշխատակազմին հրաժեշտի պարգեւավճար է տվել՝ միանվագ պարգեւ։ Թե խոսքն ում մասին է, քանի հոգու եւ ինչ չափի, անհայտ է։ Կարգադրության մեջ նշված չէ դա։ Նախկինում «հավելվածով» մանրամասներին ծանոթանում էինք։ Դատելով կարգադրության գաղտնի լինելու հանգամանքից՝ կարելի է հեռուն գնացող եզրակացություններ անել։
ԱԺ խոսնակի խորհրդական Վահան Կարապետյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով․ գրավոր հարցում ուղարկեք։ Սակայն ԱԺ նախագահն այլ ուշագրավ որոշումներ էլ է կայացրել․ «Կարգադրություններ» բաժնում կան մշտական հանձնաժողովների փորձագետների մրցույթների մասին հայտարարություններ, մասնավորապես՝ եվրոպական ինտեգրման, առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովների փորձագետների։
Յոթերորդ գումարման խորհրդարանը շարունակում է գործել մինչեւ ԱԺ առաջին նիստը, ինչը նշանակում է, որ 3 տարի գործող փորձագետները դեռ պետք է իրենց պաշտոններում մնային, հատկապես որ նրանք կարող են քաղաքական թիմի անդամ չլինել։ Ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել փոխել նրանց․ այս հարցին ԱԺ մեր աղբյուրն ասաց, որ սա ընտրություններից հետո խորհրդարանում կադրային ջարդի հետեւանք է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Բոլոր ճանապարհները բաց են