Արգիշտի Քյարամյանը ՔԿ-ում կադրային փոփոխություններ կանի. շունչները պահած սպասում են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քննչական կոմիտեում կադրային փոփոխություններ կլինեն։ Դրան ձեռնամուխ է լինելու նորընտիր նախագահ Արգիշտի Քյարամյանը, որը երեկ նշանակվել է այդ պաշտոնին՝ փոխարինելով Հայկ Գրիգորյանին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին քննարկվում է Գրիգորյանին Զինվորական դատախազությունում պաշտոն տալու հարցը։
Նա ՔԿ էր եկել բանակից, կրկին կվերադառնա, իսկ մինչ այդ Քյարամյանը կադրային փոփոխություններ կանի, եւ վարչությունների ներսում աշխատակիցների մեծ մասը շունչները պահած սպասում են իրենց ճակատագրին։ Տեղեկացնենք, որ, մեզ հասած տեղեկություններով, Քյարամյանը մտադիր է վարչությյունների ներսում փոփոխություններ անել եւ տեղակալների կամ օգնականների պաշտոններում նշանակել իր վստահելի մարդկանց։
Հավելենք, որ սա Արգիշտի Քյարամյանի տասներորդ պաշտոնն է այս ընթացքում. 2018 թվականից հասցրել է պաշտոններ զբաղեցնել ՊԵԿ-ում, ՊՎԾ-ում, մեկ օրով՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԱԱԾ տնօրենի տեղակալ, տնօրեն, հիմա էլ՝ Քննչական կոմիտեի նախագահ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Բոլոր ճանապարհները բաց են