Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ. եղանակը Հայաստանում
Հուլիսի 11-16-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում` հուլիսի 11-16-ին՝ հիմնականում կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հուլիսի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-14-ի երեկոյան ժամերին, 15-16-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +35+37:
Եղանակը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +30+32,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,
Լոռիում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +24+29,
Տավուշում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +28+31,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +32+35,
Արարատում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +35+37,
Արմավիրում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +35+37,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +35+37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +32+36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +24+28,
Արցախում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +29+34:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Բոլոր ճանապարհները բաց են