Հայաստանն ընկնելու է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից դե-ֆակտո լիակատար և կառավարելի շրջափակման մեջ․ Էդգար Էլբակյան
Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «ՀՀ Տավուշի մարզում ԽՍՀՄ ԳՇ վերջին թողարկման քարտեզի հիման վրա «gps»-ային սահմանագծում անցկացնելու դեպքում
⚠️ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, ըստ էության, ստորագրելու են կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթը՝ պետական հեղինակության գահավիժման և ազգային ինքնության քայքայման կանխատեսելի հետևանքներով,
⚠️ Ոսկեպար, Կիրանց, Ազատամուտ և Կայան գյուղերը Սյունիքի Շուռնուխ և Որոտան գյուղերի նման կիսվելու են, Այգեհովիտ և Դիտավան գյուղերը հայտնվելու են թշնամուց ընդամենը 300-500 մետր հեռավորության վրա,
⚠️ Այս 6 գյուղերը զրկվելու են իրենց արոտավայրերից ու դաշտերից, ինչն իր հերթին աստիճանաբար բերելու է այդ գյուղերի հայաթափմանը,
⚠️ Ոսկեպար գյուղը կարող է «աշխարհագրական նպատակահարմարության» անվան տակ ամբողջությամբ հանձնվել Ադրբեջանին՝ ապահովելու համար ցամաքային կապը Ադրբեջանի և նախկին Վերին Ոսկեպար անկլավի միջև,
⚠️ Կիրանց և Աճարկուտ գյուղերը հայտնվելու են շրջափակման մեջ, քանի որ դեպի այդ գյուղեր իրական ճանապարհ մենք չենք ունենալու,
⚠️ Հայաստանը Վրաստանին և Ռուսաստանին կապող Իջևան-Նոյեմբերյան միջպետական նշանակության ճանապարհի 2.05 կմ հատված անցնելու է Ադրբեջանին, ճիշտ ինչպես Գորիս-Կապան ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ ճանապարհի հիմնական մասը, և մենք այդտեղ ունենալու ենք այն նույն խնդիրները, ինչ հիմա ունենք Սյունիքում,
⚠️ Հայաստանն ընկնելու է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից դե-ֆակտո լիակատար և կառավարելի շրջափակման մեջ։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Բոլոր ճանապարհները բաց են