«159 միլիոնը սկի երազում չեմ տեսել». Գայ համայնքի ղեկավարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
2020 թ. փետրվարի 12-25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն Արմավիրի մարզի Գայ համայնքում տեսչական ստուգում էր անցկացրել, ինչի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ ինքնակամ կառուցապատման դեպքեր. «Քննությամբ հիմնավորվել է, որ ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելով՝ դրանց օրինականացման համար վճարվելիք ընդհանուր 159.396.000 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե չի մուտքագրվել, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գայ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (8 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին»:
Արմավիրի մարզի Գայ համայնքի ղեկավար Սեյրան Մարկոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Սեյրան Մարկոսյանն ասել է, որ ինքը 2008 թվականից է այս պաշտոնում, իսկ շինությունները, ձկնաբուծարանները կառուցվել են դեռ 1990-ական թվականներին:
«159 միլիոնը սկի երազում չեմ տեսել… Հետո գյուղն ուրիշ է, քաղաքն ուրիշ է, ես այսօր գնամ ձկնաբուծարանը դնեմ քանդեմ, իրենց ազգը թշնամի կդառնան իմ ազգի հետ»,- ասել է համայնքի ղեկավարը:
Հարցին՝ այսինքն նման հրահանգ է եղե՞լ, որ քանդեք ձկնաբուծարանները, Մարկոսյանը պատասխանել է. «Հա, կամ քանդեք, կամ դատի տվեք… Իրենք իրենց գումարները վերցնում են, գյուղապետին ասում են՝ գնա քանդի…. Ես հրաժարական չեմ տա, թող ընտրություն լինի, եթե ժողովուրդն ինձ չի ընտրի, կթողնեմ, կգնամ…»:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Բոլոր ճանապարհները բաց են