Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչպես են արձագանքում իմունային համակարգի բջիջները անանուխի, էվկալիպտի և չիլի պղպեղի բաղադրիչներին Սկանդալային երեկո Լիսաբոնում. Ռեալը հաղթեց Բենֆիկային, Վինիսիուսի դեմ ռասիզմն ու Մոուրինյուի հեռացումը (ֆոտոշարք) Ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը 2025-ին Բորուսիան տանը չոր հաշվով հաղթեց Ատալանտային Ձմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո ՍԴ-ն քննության կառնի կենսաթոշակի վճարման իրավունքի սահմանափակման դեմ ՄԻՊ-ի դիմումը Հայաստանն ու Հունաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ Հայտնաբերվել են մեքենայից գողացած գումարը, թմրшմիջոց և փամփուշտներ Էրդողանը հույս է հայտնել, որ Խաղաղության խորհուրդը կնպաստի տարածաշրջանում կայունությանը Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ Nestlé-ի բաժնետոմսերն իջել են նվազագույն մակարդակի՝ մանկական սննդի հետ կապված սկանդալի պատճառով. Bloomberg Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է

Ինչպես են արձագանքում իմունային համակարգի բջիջները անանուխի, էվկալիպտի և չիլի պղպեղի բաղադրիչներինՍկանդալային երեկո Լիսաբոնում. Ռեալը հաղթեց Բենֆիկային, Վինիսիուսի դեմ ռասիզմն ու Մոուրինյուի հեռացումը (ֆոտոշարք)Ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը 2025-ին Բորուսիան տանը չոր հաշվով հաղթեց ԱտալանտայինՁմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետոՍԴ-ն քննության կառնի կենսաթոշակի վճարման իրավունքի սահմանափակման դեմ ՄԻՊ-ի դիմումըՀայաստանն ու Հունաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալՀայտնաբերվել են մեքենայից գողացած գումարը, թմրшմիջոց և փամփուշտներԷրդողանը հույս է հայտնել, որ Խաղաղության խորհուրդը կնպաստի տարածաշրջանում կայունությանըԴատախազությունը պահանջում է «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներNestlé-ի բաժնետոմսերն իջել են նվազագույն մակարդակի՝ մանկական սննդի հետ կապված սկանդալի պատճառով. BloombergՍերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել էՀունաստանի նախագահը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվիՖրանսիան ու Հնդկաստանը բարձրացնում են հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակիԻրանն առաջընթաց է գրանցել ռուսական գազի մատակարարման շուրջ բանակցություններում«Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքերՔրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող անձանց Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. ԷրդողանԱռողջապահության նախարարը շաքարային դիաբետ ունեցողներին լավ լուր է հայտնել (տեսանյութ)Մի շարք մարզերում սպասվում է քամու ուժգնացումԵրևանի մետրոպոլիտենում մուտքի և ելքի հին դռները փոխարինվել են նորերով (տեսանյութ)Ուկրաինացիները կարծես պատրաստ են ընդունել տարածքային կորուստներըՍթարմերն ու Թրամփը քննարկել են Ժնևի բանակցությունների ընթացքն ու Իրանի հարցըՌուսաստանը հայտարարել է Սումիի մարզի բնակավայրի վերահսկողության մասինYouTube-ում գրանցվել է լայնածավալ խափանումԱՄՆ ոստիկանությունը կանխել է զինված հարձակման փորձըԺնևում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ օրըԿիեւը պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմՄարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Հրազդանի ցերեկային խնամքի կենտրոնի» և «Երեխաների աջակցության հիմնադամի» երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոնՎիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել էԻրանում կրկին հակակառավարական բողոքի ցույցեր են անցկացվելԱվստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքըԿաթնամթերքի արտադրամասի կաթ պարունակող արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել էՏոկաևը կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին ԱՄՆ-ում«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄԻրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել Ադրբեջանը հաջողությամբ կառուցում է դեպի Հայաստան և Թուրքիա տանող երկաթգիծըՏարածքային հարցում առաջընթացի հասնելու լավագույն միջոցը Պուտինի հետ անձնական հանդիպումն էՎատիկանը չի մասնակցի Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանըԳիրք նվիրելու օրվա առթիվ հայաստանյան թանգարաններում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներՀայտնի են ծանրամարտի Հայաստանի 2026 թ. առաջնության լավագույն մարզիկներըԻսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը կարող է հանգեցնել նոր հակամшրտությունների․ ԷրդողանՏեխաս և Օկլահոմա նահանգներում ավելի քան 6000 հեկտար անտառ է այրվումՆԱՏՕ-ն ապահովում է իր բոլոր անդամների, նաև՝ ԱՄՆ-ի, անվտանգությունը ամբողջ Արկտիկայում, այդ թվում՝ ԳրենլանդիայումՊԵԿ պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք (տեսանյութ)Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 17-ից 18-ըԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներՈւիթքոֆը հայտարարել է ժնևյան եռակողմ բանակցություններում նշանակալի առաջընթացի մասինDefence Cyber Marvel 2026․ Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը խորացնում են համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտում
Հայաստան

Իրավունքի խախտումը վերացնելու միակ եղանակը անհապաղ քր. հետապնդումը դադարեցնելն է․ Ռուբեն Վարդազարյանի պաշտպանական թիմ

Ակտի համաձայն՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում հարուցվել, այսինքն՝ մեղադրանք առաջադրվել, առանց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախնական համաձայնության: Այս մասին ասվում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի պաշտպանական թիմի հայտարարության մեջ։

«2021 թվականի ապրիլի 14-ին Գլխավոր դատախազը որոշում էր կայացրել ավելի վաղ իր հարուցած թիվ 61202221 քրեական գործով Ռուբեն Վարդազարյանին (դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Ապրիլի 15-ին դռնփակ նիստում ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշում էր կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին:

Ապրիլի 22-ին դատավոր Ռուբեն Վարդազարյանը բողոք էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատա¬րան Գլխավոր դատախազի 2021 թվականի ապրիլի 14-ի «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշման դեմ:

Դեռևս մայիսի 31-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող՝ դատավոր Դավիթ Հարությունյան) հրապարակել էր բողոքի վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը, որով դատարանը արձանագրել էր Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումները և պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին դրանք վերացնել:

Դատարանների ծանրաբեռնվածության պատճառով դատական ակտի ամբողջական տեքստը ստացվել է հուլիսի 7-ին: Ակտի համաձայն՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում հարուցվել, այսինքն՝ մեղադրանք առաջադրվել, առանց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախնական համաձայնության: Հետևաբար՝ առանց նման թույլտվության հաղթահարված չի եղել Ռուբեն Վարդազարյանի որպես դատավորի ընթացակարգային անձեռնմխելիությունը, իսկ մեղադրանք առաջադրելով խախտվել են վերջինիս իրավունքները և միջնորդավորված՝ նաև դատական իշխանության անկախությունը:

Հաշվի առնելով, որ արդեն իսկ անդառնալի խախտվել է ընթացակարգը, և որևէ կերպ չի կարող շտկվել թույլ տրված սխալը, իրավունքի խախտումը վերացնելու միակ եղանակը անհապաղ քրեական հետապնդումը դադարեցնելն է:

Տարընկալումներից խուսափելու համար, ինչպես նաև հաշվի առնելով արդեն հնչող տարատեսակ կարծիքները դատարանի որոշման ուժի մեջ մտնելու մասին տեղեկացնում ենք՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածը ոչ երկիմաստ, միանգամայն հստակ և միանշանակորեն է նախատեսում, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Առկա չէ որևէ իրավական նորմ, որի համաձայն՝ ուժի մեջ մտած /հրապարակման փաստով/ գործն ըստ էության չլուծող դատական ակտի կատարումը կարող է կասեցվել կամ հետաձգվել, եթե դրա դեմ բերվել է բողոք կամ բողոքը ընդունվել է վարույթ կամ բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանը քննություն է իրականացնում կամ տեղի է ունենում ցանկացած այլ գործընթաց:

Հակառակը, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի չկատարումը հասցեատիրոջ /տվյալ դեպքում՝ վարույթն իրականացնող մարմնի/ կողմից՝ հանգեցնում է քրեական պատասխանատվության:

Դատական ակտի կատարումը ապահովելու համար ս․թ․ հուլիսի 8֊ին ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված դիմումին կցվել է դատական ակտի օրինակը:

Որպես մեղադրյալ ներգրավելու որոշման բողոքարկման վարույթի շրջանակներում ԲԴԽ նախագահ, դատավոր Ռուբեն Վարդազարյանին ներկայացրել են՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը, ավագ իրավաբան, գրասենյակի քրեական իրավունքի պրակտիկայի ղեկավար, փաստաբան Հովհաննես Խուդոյանը և կրտսեր իրավաբան Լուսինե Հովհաննիսյանը:

Հ.Գ. Բողոքարկվել է նաև քրեական գործ հարուցելու որոշումը: Նշված բողոքը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր Արմինե Մելիքսեթյան) վարույթում: Բողոքի շրջանակներում տեղի է ունեցել նիստ, որը հետաձգվել է, առայժմ նոր նիստ չի նշանակվել»,- ասված է հայտարարության մեջ: