Արայիկ Հարությունյանը կրկին Մոսկվա է մեկնում. Չի բացառվում, որ քննարկի Արցախում նոր ընտրությունների հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ երկու օր առաջ արած հայտարարությունը, թե պատերազմի օրերին դասալիք բոլոր պաշտոնյաները կազատվեն զբաղեցրած պաշտոններից, Արցախում բուռն քննարկման թեմա է դարձել։ Խնդիրն այն է, որ դասալքությունը քրեորեն պատժելի արարք է, եւ եթե կան դասալիքներ, ապա ԱՀ իշխանությունները պատերազմից 8-9 ամիս անց արդեն պետք է նրանց հայտնաբերած եւ պատժած լինեին։ Մինչդեռ խոսում են, որ Հարությունյանը, անձամբ իմանալով դասալիքներից շատերի մասին, պատերազմից հետո նրանց հանդուրժում է իրենց պաշտոններում։
Օրինակ՝ Արցախի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Արտակ Միրզոյանը, ով պատերազմի օրերին Երեւանում էր, եւ նրան լուսանկարել էին սրճարաններից մեկում, պատերազմից հետո կրկին Արցախ է վերադարձել եւ աշխատանքի անցել ՊԲ-ում։
Հարությունյանի ընդդիմախոսները կարծում են, որ այս հայտարարությունը հերթական պոպուլիստական քայլն է, քանի որ ԱՀ նախագահի դեմ վերջերս բողոքի ակցիաներ իրականացնող արցախցիներից շատերը հենց այդ հարցն էին բարձրացնում, որ իրենք պատերազմին մասնակցել, զրկանքներ են կրել, մինչդեռ դասալիքները շարունակում են իրենց պաշտոններում առոք-փառոք աշխատել։
Մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ Հարությունյանն առաջիկա օրերին կրկին պատրաստվում է Մոսկվա մեկնել, թիմին ասել է՝ վերադառնալուն պես կնախաձեռնի քաղաքական կոնսուլտացիաներ, եւ պետական կառավարման համակարգում տեղ կզբաղեցնեն նաեւ ընդդիմադիր, իրենից դժգոհ գործիչները։ Ավելին՝ չի բացառվում, որ մոսկովյան շրջանակների հետ քննարկի նաեւ ԱՀ-ում նոր ընտրություններ անցկացնելու հնարավորության հարցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծ...
Հայտնի է սպորտի ոլորտում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ