Վարչական վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը Ամուլսարի գործով
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 09.07.2021թ․ որոշմամբ ամբողջությամբ բավարարել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ բնակավայրի 19 բնակիչների ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանի վերաքննիչ բողոքը Ամուլսարի գործով: Այս մասին տեղեկացնում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն:
Հիշեցնենք, որ հայցվորները 04.10.2018թ․ հայց էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարի՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ բնապահպանության նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձագիտական հ․ԲՓ-35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ․ դրա հաստատումը։ ՀՀ վարչական դատարանը 14.11.2019թ․ վճռով մերժել էր Ջերմուկի և Գնդեվազի 19 բնակիչների հայցը, ինչը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Բոլոր ճանապարհները բաց են