Կամավորը, հյուրընկալվելով Փաշինյանի առանձնատանը, ուղիղ հարցրել է, թե ինչ է արել տիկին Աննան՝ բունկերում (տեսանյութ)
Հայաստանի Պոեզիայի թատրոնի համահիմնադիր, լրագրող-իրավաբան, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, կամավոր-վիրավոր Երվանդ Սարգսյանը «Փաստինֆո»-ի եթերում մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանի առանձնատանն ունեցած հանդիպման մասին։
«Նիկոլ Փաշինյանի առանձնատանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում ուղիղ տեքստով նրան ասացի, որ դուք թիմ չունեք, նա նույնիսկ փոքր -ինչ վրդովվեց, հարցրեց՝ այսի՞նքն։ Ես էլ նշեցի, որ նկատի չունեմ, թե մարդ չկա, մարդ կա, բայց որակ չկա, դեռ տիկին Աննան էլ արձագանքեց՝ այո Երվանդ ջան, ճիշտ ես ասում, նոր են, ջահել են, ու այդտեղ էլ պատասխանեցի՝ այո՛, նոր են ջահել են, բայց պետությունը փորձադաշտ չէ, որ անընդհատ փորձությունների ենթարկենք»,- ասել է պատերազմի մասնակիցը։
Նա նշել է, որ կառավարական առանձնատանը՝ մինչև Նիկոլ Փաշինյանի գալը, զրուցել են Աննա Հակոբյանի հետ, որի ժամանակ ուղիղ հարցրել է, թե ինչու էր Աննա Հակոբյանը բունկերում գտնվել։
«Ասեցի տիկին Աննա, բունկերում ի՞նչ էիք անում, գնացել էիք զեկուցեիք Փաշինյանին ի՞նչ է կատարվում, ասաց՝. այո՛, հարցրի՝ զեկուցեցի՞ք, որ օդը բաց է, ասաց՝ ո՛չ», - պատմել է Երվանդ Սարգսյանը։
Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական վիճակին, խոսել պատերազմից, ներկայացրել ևս մի քանի ուշագրավ դրվագ Փաշինյանի և նրա ընտանիքի հետ հանդիպումից։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ