«Արյան համը ընկել է Փաշինյանի բերանը, և նա ամեն ինչ կանի». Արթուր Համբարձումյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և նախկին անդամ Արթուր Համբարձումյանն այն կարծիքին է, որ այսօր ազգը պառակտված է, և Փաշինյանը կարող է դա օգտագործել ու քաղաքացիական բախումներ հրահրել:
«Իսկ քաղաքացիական բախումներից քաղաքացիական պատերազմ մեկ քայլ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի:
«Արյան համը ընկել է Փաշինյանի բերանը, և նա ամեն ինչ կանի»,- նկատեց նա:
Արթուր Համբարձումյանը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը, իր իսկ ասած՝ թալանչի ռեժիմի ժամանակ ՊՆ փոխնախարար եղած Դավիթ Տոնոյանին նշանակեց պաշտպանության նախարար.
«Փոխնախարար եղած և ամենակոռումպացված ու կաշառակեր չինովնիկներից Գագիկ Մելքոնյանին ներառում է իր ցուցակում: Այսինքն՝ Փաշինյանը ոչ թե կռիվ է տալիս նախկին վատ բարքերի դեմ, որի ծնունդն է ինքը, այլ կռիվ է տալիս նախկինում այն ուժերի կամ խմբերի դեմ, ովքեր իրեն այս կամ այն չափով ցավեցրել են, և դա փորձում է ներկայացնել՝ որպես քաղաքական պայքար»:
Արթուր Համբարձումյանի խոսքով՝ գործող իշխանության շատ ներկայացուցիչներ եղել են նախկին իշխանությունների լաքեյները. «Օրինակ՝ Պապիկյան Սուրենը ժամանակին էնքան հմայված էր ՀՀԿ գործունեությամբ, որ ցանկանում էր անդամագրվել այդ կուսակցությանը: Սա նախկինի լաքեյի տակ մտնո՞ւմ է, թե՞ ոչ: Արարատ Միրզոյանն իր բերանով հաստատում է, որ եղել է նախկին, իրենց ասած՝ մարդակեր ռեժիմի հատուկ ծառայության գործակալը: Սա հիմա նախկինի լաքե՞յ է, թե՞ ոչ: Գագիկ Մելքոնյանը նախկին ռեժիմի լաքե՞յ է, թե՞ ոչ:
Հենց ինքը՝ Փաշինյան Նիկոլը, նախկինի լաքեյ եղե՞լ է, թե՞ ոչ:
Այս շարքը կարելի շարունակել՝ Քոչարյան Անդրանիկը, Խաչատուր Սուքիասյանը, Սիմոնյան Ալենը… Այսինքն՝ մի կողմից՝ այն մարդիկ են, ովքեր Հայաստանի Հանրապետությունը լավ թե վատ կառավարել են մինչև 2018թ., մյուս կողմից՝ իրենց դեմ են դուրս եկել մարդիկ, ովքեր եղել են այդ մարդկանց դռները շպրտված, ստորաքարշորեն ծառայել են այդ մարդկանց և հիմա փորձում են մաքրվել այդ նախկիններից: Սրա մասին պետք է ժողովուրդը իմանա»:
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր շանսերն ունի՝ ընտրությունները կեղծելու.
«Եթե ամեն ինչ կեղծել է, կարող է կեղծել նաև ընտրությունները, իսկ թե դրանից հետո հասարակության հետ, ազգի հետ ինչ տեղի կունենա… Տա Աստված, որ այս իրավիճակից դուրս գանք հնարավորինս քիչ կորուստներով և առանց զոհերի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ