Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասին Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել Նման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Վստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրը Ես ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ Յամալ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. Վենս Կան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ Լավրովին Հայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ Լավրովին Ելիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. Պեսկով Մոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածք Նույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվի

Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիրՋուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում Ամերիկյան թիմը սկսում ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները. ԱՄՆ-ը դեսպանատունՍադրանքներ Ալեն Սիմոնյանի դեմ ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյnւնավտանգ է Մերձավոր Արևելքի համար. ԼավրովՄեծ վթար Զոդի կամուրջի մոտ. վիրավորները հոսպիտալացվել ենԵրևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. Օվերչուկ
Տեսանյութեր

«Կարճ ասած»․ Մուրճով կարելի է խփել ինչ-որ տեղ, ինչպես նաև մտցնել ինչ-որ տեղը

Վերջին երկու օրերին մի քանի կարևոր, ինչպես նաև մի քանի ցավալի բաներ իմացանք։ Ուզում եմ անդրադառնալ դրանց։ Արարատ Միրզոյանը՝ ցրված ԱԺ նախագահը, հարցազրույց տվեց ու վերջապես հաստատեց արդեն մի քանի ամիս շրջանառվող լուրերն այն մասին, որ ինքը ԱԱԾ գործակալ է եղել։ Ամիսներ շարունակ բոլորի մոտ այս թեման կար, ու մարդը հաստատեց։ Միայն թե հիշենք՝ նշվում էր, որ Արարատ Միրզոյանը, ըստ այդ լուրերի, նաև թուրքական գործակալ է։

Մյուս ուշագրավը հայտնի ձայնագրությունն էր Էջմիածնի քաղաքապետի և տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատարի միջև։ Քաղաքացիական պայմանագրի երկու անդամ պարզ, հասկանալի լեզվով խոսում են այն մասին, որ թիմի ներսում ոչ մի բան առողջ չէ, որ հազիվ են դիմանում թիմի ղեկավարին, որ համոզելով են մնում իրենց պաշտոններին։ Երևում է, որ թիմի ղեկավարը բեռ է դարձել այդ ողջ իմքայլականների վրա, ու նրան հազիվ են հանդուրժում, յոլա տանելով են զբաղված։

Մյուս իրադարձությունը Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունն էր։ Նրա հայտարարությունը ոչ միայն կարևոր էր նրանով, որ նա ունի աջակիցների մեծ բանակ մեր երկրում, այլև նրանով, որ նա նախկին վարչապետներից միակն է, որը ամենավերջինն է այդ պաշտոնում եղել ու շատ լավ տիրապետում է ամբողջ տնտեսական վիճակին, խնդիրենրին, ավելի լավ է պատկերացնում վիճակը, որում կար մինչև իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքն ընկնելը։

Կարեն Կարապետյանն ասում է՝ խարխլված է Հայաստանի ու Արցախի անվտանգության ողջ համակարգը, ավելացել են լրջագույն սոցիալական խնդիրները, ներքին պառակտում կա, սփյուռքի հետ հարաբերությունների ճգնաժամ կա։ Եվ նշում է՝ պետք է իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային քայլեր` բարեկեցիկ կյանքի նախադրյալներ ստեղծելու համար, վերագործարկել պետական արդյունավետ կառավարման համակարգը և այլն։ Խնդիրների լուծումը նա կապում է Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու հետ։

Ամենացավալի իրադարձությունը այն համազգային ամոթն էր, որ ապրեցինք՝ իմանալով, որ Էրդողանն ու Ալիևը Շուշիում են բանակցություն վարում, այն Շուշիում, որը միշտ վստահ էինք՝ թշնամու ոտք հավերժ չի մտնելու, բայց կասկածելի պայմաններում հանձնվեց։ Ալիևն ու Էրդողանը ավտոշարասյունով գնացին Շուշի․ նույն օրը ավտոշարասյունով Սյունիք գնաց Նիկոլ Փաշինյանը ու սպառնաց Դաշնակցությանը, որ վառում է Թուրքիայի դրոշը։

Ամենավատ իրադարձություններից մեկը ատելության շարունակվող դոզավորումն է։

Դատելով ընտրություններին մասնակից կուսակցությունների, դաշինքների քարոզարշավից, քաղաքացիների ներգրավումից, ծրագրերի ներկայացումից, զանազան հարցումների արդյունքներից, արդեն կարող ենք ասել, թե ինչ ելք կունենանք։ Ընդ որում, այդ ելքը պարզ է բոլորի համար՝ թե՛ ընտրողի, թե՛ ընտրվողի։ Եվ սա է պատճառը, որ հաղթելու հավանականություն ունեցող ուժը հանգիստ իր քարոզարշավն է անում, ներկայացնում իր ծրագիրը, բոլոր մարզերում անհատապես ներկայացնում այդ մարզի վերաբերյալ իր ծրագրերը, իսկ անխուսափելիորեն պարտվողը հույս դրել էն լաչառության ու ագրեսիվ զանգվածի վրա։ Թե որը որն է, դուք ինձանից լավ գիտեք, իզուր քարոզարշավ չանեմ։

Այ հիմա հարց է՝ ինչ կարող է անել այդ ագրեսիվ զանգվածը, ինչից պետք է անհանգստանալ։

Ես խուսափում եմ այս քարոզաշավի ընթացքում որևէ բառ ասել, որը կդիտվի կողմնապահություն։ Բայց ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք այդ զգուշավորությունը բոլոր պետական կառույցների մոտ կա։ Օրինակ՝ ո՞ր օրենքին է համապատասխանում այն, որ պետք է թեկնածուներից մեկի հետ մարզ այցի գնա, ասենք, 1400 ոստիկան։ Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ, եթե բոլոր ուժերի հետ գնան այդքան ոստիկաններ, ուրեմն պետք է ամեն օր 36 հազար 400 ոստիկանի լցնեն երկրի փողոցները։ Բայց ինչո՞ւ են որոշել, որ պետք է 1400 ոստիկան գնա իշխող ուժի հետ։ Սա վարչական ռեսուրսի օգտագործում է, անխնա, որին պետք է գնահատական տալ։ Բայց չկա այդ գնահատականը, որովհետև մեր երկրում պետական ոչ մի ինստիտուտ նորմալ չի գործխում, գործում է այնքանով, որ ունի շենք և ամսեկան բյուջե։

Կամ քարոզարշավի ժամանակ վարչապետի թեկնածուն ասում է՝ պառկելու եք ասֆալտին, էս չագուչով էլ ջարդելու եմ։ Մուրճն առած՝ շրջում է ամբողջ երկրով մեկ։ Կոչեր են, որոնք մտավախություն են առաջացնում, որ մեր երկրում իշխանությունը փորձում է ստանալ անկառավեարելի հետընտրական իրավիճակ։ Կրկնում եմ՝ քաղաքական թիմը, որն իր հաղթանակում վստահ է, շարունակում է հանգիստ քարոզարշավն անել, իսկ որը պարտության հարցում է վստահ, պատրաստվում է ահավոր իրավիճակ ստեղծելու։ Մեր երկրում գնում է ներքին բախումների քարոզ։ Ասում է ասֆալտին եմ փռելու, գլուխներն եմ ջարդելու, բայց հատկապես կապիտուլյացիայից հետո շատ լավ գիտենք, թե ողջ ժողովուրդը ում էր ուզում ասֆալտին փռել, բայց դա չեղավ, քանի որ քաղաքական ազդեցիկ ուժերը գործընթացները բերեցին քաղաքակիրթ հուն։ Նրան չփռեցին, բայց թույլ տվեցին, որ նա սկսի հոխորտալ։ 5 հազար զոհ պատերամզից, 10 հազար վիրավոր, 35 հազար անտուն մարդիկ, 40 տոկոսանոց աղքատություն, գործազրկություն, այդ բոլորը գումարեք իրար ու տեսեք, թե ո՛վ է ենթակա ասֆալտին փռվելու։

Երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարում էր՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, ու այդ չարագուշակ միտքը դարձավ Հայաստանի հետագա երեք տարիների իրավիճակի վատ կանխատեսումը։ Այսօր նրա ուղերձն է, որ կա՛մ ինքը կլինի իշխանություն, կամ Հայաստանը իշխանություն չի ունենա։

Ես հույսս դնում եմ մարդկանց բանականության վրա։ Բոլորի բանականության վրա է՝ ուսուցիչների, մտավորականների, հողի մշակների, շինարարների։ Հույսս դնում եմ նրա վրա, որ քաղաքական ուժերը նուրյն բառապաշարով չեն արձագանքում իշխանությանը, հույսս այդ քաղաքական ուժերի վրա է նաև։ Որովհետև չեմ կարող, ցավոք, հույս դնել պետական կառույցների վրա, պատասխանատու կառույցների վրա։ Այդ պատասխանատու կառույցները հանգիստ նստած՝ հետևում են։ Գիտեմ՝ իրենց դուր չի գալիս դա, գիտեմ՝ իրենք տեսնում են ապօրինությունները, հաստատ գիտեմ, որ նրանք նստած հայհոյում են, բայց քայլ չեն անում։ Այ էն միտինգավորների պես, որ միտինգներին հետևում են ինտեռնետից, ոչ թե գնում են հրապարակ։

Կարճ ասած՝ այս լուսանկարը բավականին տարածված է համացանցում․ մուրճը մարդու փորի մեջ։ Թե ոնց է հայտնվել այդտեղ, կարելի է ենթադրել։ Այո, կոնկրետ մարդու համար ասեմ, որ մուրճով կարելի է խփել ինչ-որ տեղ, ինչպես նաև մտցնել ինչ-որ տեղ։ Հունիսի 21-ից սկսում է Հայաստանի վերելքը։

Մնաց 5 օր։