Մեր թիմը, մեր շտաբերն աշխատում են ժամացույցի պես, ինչը սովորաբար բնորոշ չէ ընդդիմադիր ուժերին․ Ռոբերտ Քոչարյան
«Մեր համարը 24-ն է։ Սա նշանակում է՝ աշխատել 24 ժամ։ Ամսվա մեջ կա 24 աշխատանքային օր, բայց դա ձեզ համար է։ Մեզ համար աշխատանքային են լինելու 30 կամ 31 օր, մենք անելու ենք ամեն ինչ ձեր կյանքը բարելավելու համար»,- այսօր՝ հունիսի 15-ին Արտաշատում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս քարոզարշավը մի յուրահատկություն ունի․ իշխանությունն իրեն պահում է ընդդիմության պես, իսկ ընդդիմությունը՝ որպես իշխանութուն․ քարոզարշավի որակով, օգտագործվող բառապաշարով, շարժումներով։ Այս իշխանությունն արդեն պարապում է ընդդիմադիր դառնալու համար, ընտելանում են, նախապես սկսել են հարմարվել իրենց ապագա կարգավիճակին։ Ողջունում եմ դա։
Մյուս կողմից, դուք տեսնում եք «Հայաստան» դաշինքը, տեսնում եք քարոզարշավի և ընդհանրապես՝ բոլոր գործընթացներում մեր կազմակերպվածությունը։ Մենք ցույց ենք տալիս, որ մեր թիմը, մեր շտաբերն աշխատում են ժամացույցի պես, ինչը սովորաբար բնորոշ չէ ընդդիմադիր ուժերին։ Մենք ցույց ենք տալիս, որ այս թիմն այս ներուժն ունի, այսպես է աշխատելու ամբողջ պետական համակարգը»,- հայտարարեց նախագահ Քոչարյանը։
«Մենք հասկանում ենք, որ մտել ենք մի պայքարի մեջ, որի ելքը մեկն է լինելու՝ հաղթանակը։ Եվ այդպես է լինելու»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ