Փաշինյանին ուղեկցող դիպուկահարներն անհանգիստ էին. երթի ուղղությունը փոխվեց
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն այսօր քայլում էր Շենգավիթ համայնքում։ Երթ անունը կրող միջոցառման ընթացքում նրան բազմաթիվ ոստիկաններ ու կարմիր բերետավորներ էին ուղեկցում, այդ թվում նաև քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցներ, որոնք նաև մարզեր են ուղեկցում Փաշինյանին։
Բացի նրանից, որ ծառայություն իրականացնող ողջ ոստիկանական ուժերը Փաշինյանին օղակած քայլում էին, մայթերին ևս միմյանցից 5 մետր հեռավորության վրա ոստիկաններ են կանգնած։
168.am-ի տեսախցիկը ուշագրավ միջադեպ է արձանագրել Փաշինյանի երթի ընթացքում։
108UU01 պետհամարանիշով ավտոմեքենան, որի մեջ նստած դիպուկահարներն ինչ-որ բան են նկատում, ու սկսում են նայել վերև շենքերին։ Այդ պահին մեքենայի մեջ շարժ է նկատվում, ու մեքենայի մեջ եղած անձանց զենքը ակնհայտորեն նկատվում է։ Այդ խառնաշփոթից հետո Փաշինյանի երթի ուղղությունը թեքվում է ու գնում դեպի աջ, ու նշված մեքենայի անձինք կրկին նստում են իրենց տեղը։ Ըստ երևույթին նրանց համար ևս իրավիճակը անսպասելի էր։ Նրանք ինչ-որ բան են նկատել, նկատվել է նաև զենքի շարժ, ու երթի ուղղությունը փաստացի փոխվել է։
Մանրամասները` տեսանյութում։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ