Այս ինչ պատահեց հայոց աշխարհին
Պատկերացրեք գերմանական բունդեսթագի մի նախկին դեպուտատ ( վաղուց իր գործը ձախողած , խայտառակված ) հայտարարություն աներ այն մասին, թե գիտեք - գերմաներենը աշխարհի ամենաաղքատ լեզուներից է , գաճաճ քերականությամբ ( ընդամենը 4 հոլով ) , խղճուկ բառամթերքով ( մեծ մասը լատինական փոխառություններ ) , և այլն, և այլն ... Ինչպիսին կլիներ հասարակության վերաբերմունքը տվյալ գործչի հանդեպ ... Ավելին, առաջ գնալով, պնդեր , թե դոյչ , Դոյչլանդ ինքնանվանումները ժամանակավրեպ են այլևս, և որ հարկ է անցնել ջերմըն, Ջերմընի կամ ալեման, Ալեմանիա անվանումներին, ինչպես կոչում են օտարները ...
Ինչպիսին կլիներ հակազդեցությունը . սրան կհամարեին հոգեկան հիվանդ, իսկ մարգինալներն էլ ( դոկտոր Ֆլյուգերի և ֆրոյլեն Մագդայի թոռները ) ազգային ինքնասիրությունը վիրավորելու մեղադրանքով կվերաբերվեին իրենց ծանոթ մեթոդներով : Սա դեռ աշխարհի ամենադեմոկրատական և ամենաբարգավաճ երկրներից մեկում : Դառնանք մեր պատմությանը : Հ. Բագրատյանի հայտարարությունները ես հենց սկզբից էլ հոգեխանգարմունք ( փսիխոտիկ պրոդուկցիա ) չհամարեցի, այլ - ավելի խորքային, առավել վտանգավոր մի երևույթ : Մի պահ նույնիսկ թվաց, թե դարերի խորքից Սուրեն ոստիկանն է, մի ղզլբաշ սատրապ, կամ միրուքը հաչա մի ռուսական նամեստնիկ է խոսում Բագրատյանի բերանով: Մեր լեզվաբանները զուր են խռովվում, մտատանջվում կամ գիտականորեն փաստարկում: Ասածները լեզվաբանության հետ բնավ կապ չունեն: Քաղաքականության հետ կապ ունեն:
Ինչպես որ Ստալինի գրած ,,լեզվաբանական թեզիսները ,, որևէ կապ չունեին լեզվագիտության հետ, այլ ուղենշում էին մարդկանց հոգիների վրա տոտալ հսկողություն սահմանելու անելիքները: ,,Հոգևոր պոլիցայի,, դեր է վերցրել իր վրա Բագրատյանը ... Այսօր կգլորեն Հայաստան - Արմենիա ,,անհամարժեքությունը ,, , վաղը կասեն - բերեք հայատառը դարձնենք լատինատառ, հետո էլ կիրիլիցա, ավելի ուշ, կհորդորեն - հանրաքվե ,,Արմյանսկայա գուբեռնյա ,, օրակարգով և այլն ...
Տխրահռչակ Եգոր Թիմուրովիչ Գայդարը ( ներկայումս - հանգուցյալ, ով ժամանակին ,,շոկային,, մեթոդներով խորտակեց Ռուսաստանի պետական տնտեսությունը ) գրում է, որ միակ մարդը, ում գաղափարական աջակցության վրա կարելի էր հույս դնել - Հայաստանի վարչապետ Հ. Բագրատյանն էր (Гайдар Е., Дни поражений и побед, М., 1997, էջ 145 ): Ցավոք , տեսանք այդ ,,գաղափարական - տնտեսագիտական ,, էքսպերիմենտների աղետալի ազդեցությունը , երբ պատերազմող երկրի պետական սեփականությունը ապապետականացրին - փոշիացրին հիմնահատակ : 1996-ի ,,անհամ ընտրությունների,, առիթով Վ. Սիրադեղյանը բագրատյանական կառավարության վերաբերյալ ասում էր - չես կարողանում արդյունաբերություն աշխատացնես, գոնե մի քանի հատ ջրի մեքենա պիտի ունենաս ... ցուցարարներին ցրելու համար : Հիմա , ներկա կառավարիչներն ունեն այդ ջրցանները , ու երևի հենց այդ է սրանց ու Բագրատյանի տարբերությունը:
Վարդգես Դավթյանի ֆեյսբուքյան էջից

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...