«Ես «բախտավոր» ծնողների շարքից եմ, որ Աստծո կամոք գտա որդուս զոհվելուց 4 օր անց»․ Նաիրա Բալայան
Ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Բալայանն իր էջում գրել է․ «Առողջապահության նախարարությունը հաստատում է…
Ես «բախտավոր» ծնողների շարքից եմ, որ Աստծո կամոք ու եղբայրներիս օգնությամբ, շատ բարձրաստիճան պաշտոնյաների միջնորդությամբ գտա որդուս զոհվելուց 4 օր անց, հա, «երջանիկ» եմ, որ որդիս չէր փոխվել, որովհետև մարմինը շուտ գտանք, թեև անուն֊ազգանունը պոկել էին ու անհայտ զինվոր գրել, թեև որտեղից որ գտանք, խաբել էին ու ասել՝ զինվորի մարմին չկա։
Ինչու՞, որ չկարողանայինք գտնել, ինչու՞, որ խուճապ չլիներ։ Դե հիմա քեզ դի՛ր իմ տեղը, էն ծնողի տեղը, որ մինչև հիմա չի գտնում իր թանկ որդուն, պատկերացրու՛, որ քո՛ որդու, քո դիմաց ուրախ վազվզող, ժպտացող, ծիծաղող, քո սարքածը հավեսով ուտող, քեզ համբուրող որդու մարմինն է էդ բետոնածածկ հատակին ամիսներով մնացել, փտել…
Պատկերացրի՞ր. դե էսքանից հետո նորից արդարացրու՛ գործող իշխանությանն ու գնա՛ նորից դրանց ընտրելու, որ հաջորդիվ հաստա՛տ քո որդու մարմինը պահեն ու քեզ չտան, որ հանկարծ խուճապի մեջ չընկնես….»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...