Գեղարքունիքի մարզպետը հրամայել է ազատ արձակել ադրբեջանցի գերիներին. «Ձեզ Նիկոլ Փաշինյանի անունից եմ ասում՝ հաց տվեք ու ճանապարհեք». HZHAM.am
Այս պահին բավականին լարված իրավիճակ է Գեղարքունիքի մարզում։ Վարդենիսի տարածաշրջանի մի քանի համայնքապետեր ջոկատներ կազմած պատրաստվում են ինքնապաշտպանության։
Հիշեցնենք, որ այսօր գիշեր, ադրբեջանցիները ՀՀ տարածքում շրջափակման մեջ են առել ՀՀ ԶՈՒ հատուկ ջոկատայինների ու գերի տարել՝ պատճառաբանելով, որ իբր հայ զինվորականները խախտել են ադրբեջանի սահմանը։
ԶՈՒ սպաներից մեկն էլ զայրացած պատմում էր, թե երբ առաջին անգամ ադրբեջանցիները խախտելով ՀՀ սահմանը հասել են մինչեւ Վերին Շորժա, մեր զինծառայողները նրանցից 16-ին առել են շրջափակման մեջ եւ գերեվարել, սակայն, չանցած մեկ ժամ հայտնվել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ու խիստ հրամայել՝ «Դուք սրա հետեւանքները պատկերացնու՞մ եք, հյուրասիրեք ու բաց թողեք», երբ զինվորականները փորձել են ընդդիմանալ, քայլած մարզպետը սպառնացել է, թե՝ «Ձեզ Նիկոլ Փաշինյանի անունից եմ ասում՝ հաց տվեք ու ճանապարհեք»։
Ըստ լրատուի, զինվորներն ի վերջո կատարել են նրա հրահանգը։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով