Իրանը կանցկացնի Separ-e-Aseman 1400 զորավարժությունները
Իրանը կանցկացնի Separ-e-Aseman 1400 զորավարժությունները (Երկնային վահան), փոխանցում է Mehr-ը:
Ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ այս զորավարժությունները վերջին տարիների ամենապրակտիկ համատեղ վարժանքներն են ռազմական էլեկտրոնային պատերազմի ոլորտում:
Նրա խոսքով՝ զորավարժությունները կանցկացվեն Իսֆահան նահանգի հսկայական տարածքում, կօգտագործվեն իրանական բանակի վերջին ձեռքբերումներն ու մարտական հնարավորությունները:
Նա նաեւ հայտնել է, որ զորավարժությունների տարածքում արդեն տարբեր համակարգեր են տեղակայվել, զորավարժություններում անօդաչու թռչող սարքեր եւ «խելացի հետախույզներ» կներգրավվեն, որոնք էլեկտրոնային պատերազմի միջոցով խոցելու են նախապես որոշված թիրախները:
Բացի այդ, կիրականացվեն օդային որսման եւ կիբերպաշտպանական օպերացիաներ, կվերլուծվի սարքավորումների հայտնաբերման ճշգրտությունն ու արագությունը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները