Թեզը՝ եթե հողերը չհանձնենք, ապա պատերազմ կսկսի, ճանապարհ է բացում տարածքային այլ կորուստների համար
Իշխանության թեզը՝ եթե հողերը չհանձնենք, զիջումների չգնանք, ապա պատերազմ կսկսի, այս վերջին 8 ամիսների ընթացքում տարբեր տրանսֆորմացիաների ենթարկվեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ «հիմնավորմամբ» հանձնվեց Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղը, ավելի ուշ՝ Կովսականի, Սանասարի այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական վերահսկողության տակ էին, ինչպես նաև Հադրութի շրջանի մի քանի գյուղեր։
Ընտրական այս փուլում, դրա տարբեր փոփոխություններով, այս թեզն օգտագործվում է մարդկանց համոզելու, թե՝ մենք չլինենք իշխանության, ապա ընդդիմությունը ընտրություններին հաղթանակի դեպքում նոր պատերազմ է լինելու։
Սա ոչ միայն հանրությանը ահաբեկելու, մոլորեցնելու ճանապարհով, հույզերի հիման վրա իրենց սև գործն անելու միտում ունի, այլ ճանապարհ է բացում տարածքային այլ կորուստների համար։
Հասարակության առողջ հատվածի համար այսօր իրար կշտամբելու, մեղադրելու ժամանակը չէ, պետք է հավաքել բոլոր ուժերը՝ մարդկանց ամենատարբեր գործիքներով բացատրելու, համոզելու, ասելու իրականությունը։
Դա կլինի հավաքների, ակցիաների, հարցազրույցների, թե տեղում հանդիպումների ձևաչափով, կարևոր չէ, առաջնայինը մարդկանց ճիշտ իրողությունները, ճշմարտությունը հասցնելու գերծառույթն է»:


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները