Այժմ առավել քան ակնհայտ է, որ վարակի վտանգավորության «խիտ երանգավորումը» համաշխարհային մեդիայի մանիպուլյացիայի արդյունք էր
Լևոն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանափակումները վերացնելուց հետո Տեխասում covid-ից մահվան դեպք չի գրանցվել…
Այժմ՝ առավել քան երբևէ, ԱՄՆ-ում իշխանությունն ապակենտրոնացված է։
Հանրապետական նահանգներից Տեխասում երկու ամիս առաջ նահանգապետը վերացրեց համաճարակով պայմանավորված բոլոր սահմանափակումները՝ արգելելով նաև «vaccine passport-ի» հետագա կիրառումը։
Սահմանափակումները վերացնելուց հետո Տեխաս նահանգում համաճարակից որևէ մահ չի արձանագրվել։
Տեխասում մարդկությունն արդեն վերադարձել է բնականոն կյանքի։
Այս ընթացքում Հայաստան է ներմուծվում՝ եվրոպական մի շարք երկրներում արգելված և մահացու համարվող «astra-zeneca»-ի ևս 50000 խմբաքանակ։
Բացի վերոնշյալ պատվաստանյութից, նիկոլը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, Հայաստան է ներմուծել նաև ռուսական և չինական արտադրության պատվաստանյութեր։
Փաստացի, գործող վարչախումբը «հպարտ քաղաքացիներին» է «հրամցնելու՝» մի շարք երկրներում արդեն իսկ արգելված պատվաստանյութը։
Հ.Գ. Այժմ առավել քան ակնհայտ է, որ վարակի վտանգավորության «խիտ երանգավորումը» համաշխարհային մեդիայի մանիպուլյացիայի արդյունք էր»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները