Կիպրոսը դիտարկում է Եվրախորհրդում Թուրքիայի դեմ վետոյի իրավունքի կիրառման հնարավորությունը
Կիպրոսը դիտարկում է Եվրախորհրդում Թուրքիայի դեմ վետոյի իրավունքի կիրառման հնարավորությունը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի խոսքով՝ ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ դրական օրակարգի օգտին որեւէ լուծում չի կարող լինել, քանի դեռ Անկարան պնդում է, որ Կիպրոսի հարցը երկու պետությունների սկզբունքով լուծվի:
«Ես արդեն սկսել եմ տեղեկացնել ԵՄ անդամ-երկրների ղեկավարներին, որ հաշվի առնելով Թուրքիայի կուրսի փոփոխությունը եւ երկու պետությունների համակեցության մասին որոշում կայացնելու նրա պահանջները եւ նրա այլ դիրքորոշումները, Թուրքիայի հետ հարաբերությունների դրական օրակարգ չեմ տեսնում, որը կարելի է քննարկել կամ համաձայնեցնել»,- Kathimerini-ին տված հարցազրույցում ասել է նա։
«Երկու երկրների սկզբունքով (Կիպրոսի հիմնախնդիրը) լուծելու Թուրքիայի դիրքորոշումը թռիչք է դեպի դատարկություն: Սա դիրքորոշում է, որը չի ընդունվում ոչ միջազգային հանրության, ոչ Եվրամիության կողմից եւ ամբողջությամբ անցնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մանդատի շրջանակներից»,- ասել է Անաստասիադեսը` հավելելով, որ միջազգային հանրության կամ ԵՄ-ի կողմից Թուրքիայի դիրքորոշման մերժումը պատահական չէ։ «Նման որոշումը կբացեր «Պանդորայի արկղը» եւ կհանգեցեր բացասական իրադարձությունների շատ երկրներում»,- ընդգծել է նա:
Նկատենք, որ Ժնեւում Կիպրոսի հիմնախնդրի վերաբերյալ վերջերս կայացած հնգակողմ համաժողովը, որն անցկացվել է ՄԱԿ-ի աջակցությամբ, անարդյունք է ավարտվել այն բանից հետո, երբ Թուրքիան պնդել է երկու պետությունների սկզբունքով կարգավորումը՝ ՄԱԿ-ի բանաձեւերի եւ բազմամյա համաձայնեցված երկգոտի, երկհամայնքային ֆեդերացիայի խախտմամբ։
Նոր ոչ ֆորմալ համաժողով անցկացնելու հնարավորության կապակցությամբ Անաստասիադեսն ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ մյուս կողմերը որպես միջնորդներ հանդես կգան, «որպեսզի թուրքական կողմը գիտակցի իր ջանքերի անհնարինությունը»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները