Արցախն էն միջնաբերդն էր, որի ընկնելուց հետո Հայաստանն այլևս անվտանգ չի. մոռացանք Արցախը, դրա համար էլ հիմա Սյունիքն են ուզում
Մենք համաձայնվեցինք Արցախը կորցնելու հետ, դրա համար էլ հիմա Սյունիքն են ուզում։ Մենք համակերպվեցինք էն մտքի հետ, որ «հա դե մի օր պետք ա տայինք», դրա համար էլ էսօր դժգոհում ենք «հա բայց Սյունիքն էլ հո մերն ա, խի են մտել, զավթել»։ Տենց, կարգն ա այդպիսին։ Մի անգամ զիջել ես, հա էլ զիջելու ես։
Տարբեր քաղաքական և հասարակական մակարդակներով դադարեցին Արցախի կարգավիճակի հստակեցում պահանջել, դրա համար էլ էսօր Գորիսի վերևի դիրքերն ա զավթել թշնամին։
Սա որքան էլ անարդարա ա, բայց օրինաչափ ա։
Սյունիքն անվտանգ էր, Երևանն անվտանգ էր, Գեղարքունիքն ու Լոռին անվտանգ էին, քանի կար Արցախը։ Արցախն էն միջնաբերդն էր, որի ընկնելուց հետո Հայաստանն այլևս անվտանգ չի։
Նախկինում Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղը թուրքից հեռու էր 120 կիլոմետր։ 90-ականներից հետո կոռնիձորցին երբևէ թուրք չէր տեսել։ Այսօր Կոռնիձորի գյուղացին թուրքին տեսնում է 120 մետրի վրա կանգնած։ Այ սրա համար էր կարևոր Արցախը։ Այ սրա համար էին տարատեսակ անհայրենիքներ պնդում, որ Արցախը մեզ պետք չի։ Իրանք իրենց թուրք տերերի թեզն էին առաջ տանում։ Չկա Արցախը, վաղ թե ուշ չի լինի նաև Հայաստան։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները