Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Հայաստան

Կապիտույլանտի սոցիալական հենարանը տգետ և անհայրենիք մասսան է

Կապիտուլյանտի իշխանությունը հիմնվում է երկու կատեգորիայի խմբերի վրա՝ տգետների և անհայրենիքների։

Որպեսզի այս բառերը ոչ թե որպես վիրավորոնք, այլ բնութագրում հնչեն, բացատրեմ.

Տգետները

Անձինք, որոնք գաղափար չունեն ընդհանրապես, թե ինչ է պետությունը, նրա մեջ կոռուպցիայի հնարավորությունը, հասարակական շերտերի հարաբերակցությունները, երկրի տնտեսության առաջընթացի կամ ճգնաժամի պատճառները, հասարակության ներսում գաղափարախոսական հակամարտությունները և այլն։ Մի բան գիտեն միայն՝ կոռուպցիա, թալան, ինչ ձախողում լինում է, կոռուցիայի պատճառով է, կոռուպցիան վերացնես, երկիրը դրախտ կդառնա։

Այս պարզունակ մասսան տեղյակ չէ, որ կոռուպցիան բնորոշ է գրեթե բոլոր պետություններին, ՄԱԿ֊ի անդամ 193 պետություններից մատների վրա հաշված մի քանի պետություն կա, որտեղ կոռուպցիան մոտեցել է զրոյի` Սկանդինավյան երկրներում, այն էլ երևի վերջին 20-30 տարիներին, մյուս բոլոր երկրնրում, որոնց մեջ աշխարհի ամենահզորները՝ Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Սաուդյան Արաբիա, Իրան, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Կանադա և այլն, կոռուպցիայի մեջ ծփում են։ Իհարկե, կոռուպցիան էլ տարբեր բնույթի է, կանադացի բարեկամս, որ պետական կառույցների հետ է աշխատում, պատմում էր վերին օղակներում հսկա կոռուպցիայի մասին, այնպիսի գումարներ, որոնց համեմատությամբ Հայաստանում կոռուպցիան մանրադրամ է, ու ասում, որ երկրի բնակչության 99 տոկոսը և ավելին տեղյակ էլ չեն։ Իսկ, օրինակ, Հնդկաստանում եղել եմ, աչքովս եմ տեսել, ամեն քայլափոխին կոռուպցիա է ու կաշառք, Հայաստանը Հնդկաստանի համեմատ, սրբերի երկիր է, բայց կոռուպցիան չի խանգարում, որ Հնդկաստանը այսօր լինի աշխարհի ամենաարագ զարգացող երկիրը, կանխատեսում են, որ 5-10 տարի անց կանցնի Չինաստանից։

Հայ տգետ զանգվածը տեղյակ չի աշխարհից, և կապիտուլյանը նրանց տգիտությունը հեշտորեն խաղացնում է՝ ֆռցնելով, թե պատերազմում պարտության պատճառը նախկիների կոռուպցիան էր, հավատացնելով տգետին, որ եթե երեք տարի առաջ կոռուպցիա է եղել մի երկրում, ուրեմն, այդ երկիրը հնարավորություն չունի պատերազմում հաղթելու։

Քանի որ ավելի շատ խոսվում է բանակում կոռուպցիայի մասին, և պարտված հրամանտարը իրեն պատռում է, թե բանակը 30 տարի թալանելու պատճառով պարտվեց, մի կոռուպցիոն օրինակ ԱՄՆ֊ից. 2015 թվին Պենտագոնը 500 միլիոն դոլար է ծախսել Սիրիայում «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի զինվորական պատրաստության վրա, որի արդյունքում զինավորական պատրաստությունը անցել են ընդամենը 100 հոգի, որոնցից միայն մոտ 60-ն են մասնակցել մարտերի, մի այլ տեղեկությամբ ընդամենը 7 հոգի են կռվել։ Բայց ուղղակի անհնար է պատկերացնել, որ Օբամայից հետո եկող նախագահը՝ Թրամփը, ինչ-որ բանում ձախողվեր, ասենք՝ Սիրիայում կամ Իրաքում, ու մեղադրեր Օբամային կամ վարկաբեկեր բանակը։ Հնարավոր չէր, քանի որ այն քաղաքական մշակույթը, որտեղ ԱՄՆ֊ի նախագահը գործում է, իր ձախողումը նախկինների վրա բարդելը թուլության, անպատասխանատվության, անկարողության դրսևորում կորակվեր ու այդպիսի մեկը դուրս կնետվեր հասարակական կյանքից՝ որպես ստախոս, անկարող ու լուզեր։ Իշխանության հավակնություն են ունենում հենց այն գործիչները, ովքեր նախ գործող իշխանության սխալներն են թվարկում, ապա ընտրողներին հավատացնում, որ հենց իրենք են այն անձինք, որ իշխանության գալով՝ շտկելու են այդ սխալները, ու տեղում կվռնդվեն նրանք, որ իշխանության փառքն ու բարիքը իրենց պահեն, ձախողումները գցեն ուրիշի վրա։

Ո՞ր երկրի ղեկավարը այդ աստիճան տգետ մասսա կպատկերացնի իր դիմաց, որ իր ձախողման համար մեղադրի նախկին ղեկավարներին։

Տգետը չգիտի նաև՝ ինչ է նշանակում երկրի ղեկավար, ղեկավարի պատասխանտվություն, և նրա տգիտությունը հեշտորեն խաղացնում է կապիտուլյանտը՝ իր ձախողումների համար բոլորին մեղադրելով։

Հայոց պատմությունից օրինակ՝ 1918֊ին Հայաստան պետություն ընդհանրապես չկար, աղքատ բնիկներ ու սոված, հիվանդ գաղթականներով բնակեցված մի տարածքի պաշտպանության համար մնացել էին ռուսական նահանջած բանակից բեկորներ, որևէ հաշվարկով անհնար էր պատկերացնել, թե հնարավոր է կանգնեցնել թուրքական բանակը։ Հայկական վերնախավը պատրաստվում էր նահանջել Սևան։ Իսկ հետո՞, էլ տեղ չկար նահանջելու, երևի ազգովին լճում խեղդվելն էր մնում։ Բայց Արամ Մանուկյանը ընդամենը երկու ամսում կարողացավ չեղածի վրա կազմակերպել պաշտպանություն աշխարհի ամենահզոր բանակներից մեկի դեմ։ Նույնը 1990֊ականներին, Հայաստանը նոր անկախացել էր, բանակ չուներ, իսկ Ադրբեջանը մի քանի անգամ ուժեղ էր՝ Սովետական Միությունից Ադրբեջանին էր մնացել մի քանի անգամ ավելի զինտեխնիկա, սակայն Հայաստանը հաղթեց պատերազմում, նրանք կռվում էին հանուն հայրնիքի և ոչ թե մտքներում ունենալով պարտությունը՝ որպես Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամանալու միջոց, որ պարտության դեպքում էլ Սովետին կամ կոմունիստներին մեղադրեն։

Դե համեմատեք, 1918֊ը և 1993֊ը 2018֊ի հետ, կապիտույլանտը ստացել էր մարտունակ, զինված բանակ ու պետություն, որից հետո էլ երեք տարի կառավարել է այդ պետությունը իր ուզածի պես, ամենաանհեթեթ հանցագործություններ իրեն թույլ տալով՝ դատարաններ շրջափակել, Սահմանդրությունը տրորելով ՍԴ դատավորներ հանել-դնել, ու ոչ ոք ձեռքը չի բռնել։ Ինքն ու իր թիմն ստացել էին հնարավոր ամեն ինչ երկրի անվտանգությունը ապահովելու համար, սակայն այդ ամբողջը փոշիացրեցին՝ հազարավոր երիտասարդների գլուխը կերան ու դարավոր բնակավայրեր հանձնեցին թշնամուն՝ իրենց տգիտության, անպատասխանվության, անբարոյականության պատճառով, և ավերված հայրենիքից մնացած փոշին կուլ տալով նրա տգետ երկրպագուները նրա շուրջը պար են բռնել։

Անհայրենիքները

Որոշ հայերի հավաքականության զգացումը այնքան է նոսրացել, որ իր բնակարանի սահմաններից դուրս հայրենիք չեն ճանաչում, հետևաբար, ոչ միայն Արցախի պետականության ավերման, Շուշիի ու Հադրութի կորստի համար ցավ չեն ապրում, այլև բուն Հայաստանի հանրապետության սահմաններից ներս Սյունիքում բնակավայրերի ու տարածքների կորստի համար։

Ահա, այս տգետ և անհայրենիքներն են հենց Փաշինյանի հենարանը։

Ինչպես առաջացան Փաշինյանն ու այս տգիտությունը

1991֊ին Հայաստանը անկախանալով՝ որդեգրեց ազատականությունը՝ լիբերալիզմը։ Որոշ ժամանակ ազատականության դեմ ընդդիմություն էր Կոմկուսը, սակայն Կոմկուսի քատուղար Սերգեյ Բադալյանի մահից հետո Կոմկուսը թուլացավ և կորցրեց որևէ դերակատարություն։

Արդյունքում, Հայաստանի ազատականությունը դարձավ պետական գաղափարախոսություն, բոլոր քաղաքական ուժերը՝ ընդդիմություն, թե իշխանություն, ազատական էին ու են և նրանց մեջ միակ գաղափարական տարաձայնությունը Արցախի խնդրի և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում էր և է։

Եթե բոլոր քաղաքական ուժերը՝ թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմություն, կողմ են պետական ունեցվածքի սեփականաշնորհմանը, ազատ շուկայական հարաբերություններին, միայն մասնավոր սեփականության վրա հիմնված տնտեսությանը, ապա ինչո՞ւմ միմյանց մեղադրեն, մնում է բարոյական մեղադրանքներ հղեն՝ դու սխալ ազատական ես, թալանչի, մարդասպան և այլն։ Իսկ հայտնի է, որ բարոյական մեղադրանքների մեջ ամենավարպետը ամենաանբարոյականներն են։ Ձեզ ծանոթ չի՞ այն կաթոլիկ հոգևորականի կերպարը, որ Եկեղեցու ետնաբեմում պեդոֆիլիայով է զբաղվում, իսկ կիրակնօրյա պատարագին դուրս է գալիս բեմ ու բարոյախոսում՝ հանել այն աչքը, որը կգայթակղվի կամ կտրել այն ձեռքը, որ կգայթակղվի։ Բարոյախոսությունը անբարոյականների գլխավոր զենքն է, որով վերահսկում են մարդկանց ու իշխանություն հաստատում տգետ մասսայի վրա։

Ահա, և միմյանց վրա այս բարոյական կրակահրեթերի ծիրում էլ իշխանությունը զավթեց ամենանբարոյական գործիչը. մեկը, որ ամեն ինչի ընդունակ է, չունի որևէ բարոյական կամ էթիկական արգելակ, լեզուն ինչ կողմ ասես՝ կպտտվի, ում ասես՝ կզրպարտի։

Սովորաբար որևէ անձ կոռուպցիայի մեջ մտնում է պետական պաշտոն ստանալով, Փաշինյանը կոռուպցիայի մեջ էր թերթի խմբագիր եղած ժամանակ. եթե օլիգարխներից և պաշտոնյաներից շանտաժով փող շորթելը կամ թերթի տպաքանակը սաղացնելը կոռուպցիա չէ, ապա շատ ավելի կեղտոտ հանցագործություն է։ Աղասի Ենոքյանն է գրում. «Մենք մեր Նիկոլին լավ գիտեինք, հոդված էր գրում, գործ էր սարքում այս կամ այն օլիգարխի վրա, հետո գումարը վերցնում էր ու դադարում խոսել այդ սուբյեկտից։ Մեզ թվում էր, թե վարչապետ դառնալով՝ նա ավելի մեծ խնդիրներ է դնում։ Թե ինչ խնդիրներ՝ չէինք կարողանում հասկանալ։ Հիմա հասկացանք՝ նա նորից նույն գործն է անում, ուղղակի ավելի մեծ մասշտաբով»։

Այդ բարոյախոսական քաղաքականության մթնոլորտում էլ ձևավորվեց այն տգետ մասսան, որ աշխարհից բեխաբար՝ քաղաքական բառապաշարը սահմանփակվում է թալանչի ու կոռուպցիա բառերով ու որին լավ իշխում է կապիտուլյանտը։