Անհրաժեշտ է ջանքերը տասնապատկել և անել հնարավորն ու անհնարինը ուսապարկային մղձավանջից ազատվելու համար
Այսօր 7-8 րոպե լսեցի գլխավոր ստահակի ելույթը ԱԺ-ում (ավել լսել պարզապես անհնար է):
Այդ ոչնչությունը իր ուսապարկերին բացատրում և համոզում էր, թե որքան լավն են իրենք։ Մնում էր ասել, որ նրանք երկնքից ընկած մանանա են հայ ժողովրդի համար։
Հասկանալի է, որ ձեռքի հետ էլ մանիպուլացիայի, ստի և ստորության շաղախ հանդիսացող թմրանյութի հերթական մեծ չափաբաժինն էր հեռուստացույցով ու լրատվության մյուս միջոցներով ներարկում դեռևս մոլորված ու խաբված մեր հայրենակիցներին։
Համոզված եմ, որ արդեն այս փուլում երկրի գլխավոր պրոբլեմը ոչ թե այդ ստահակն է իր ոհմակով, այլ մոլորված և խաբված մեր հայրենակիցները, որ դեռևս չեն գիտակցում ու հասկանում, որ թմրանյութի մեծ չափաբաժինների սիստեմատիկ ընդունումը, անկախ նրանցից դա ընդունում են բերանով, քթանցքներով, թե ականջներով, միևնույն է հանգեցնելու է նույն տխուր վախճանին՝ դեգրադացիայի և մահվան, որն էլ հետագա տառապանքների է դատապարտելու իրենց ժառանգներին։
Նման լրատվական պրոպանգանդիստական թմրամոլությունից բուժվելու, ազատվելու միայն մեկ տարբերակ կա՝ համոզել մեր մոլորված ու խաբված հայրենակիցներին լսել Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքը, ելույթները ու դրանք համեմատել դեռևս իրենց կուռքը համարվող ստահակի ճղճղան ձայնով արտաբերվող ախմախությունների հետ։
Ցավոք, բուժման այլ տարբերակ չեմ տեսնում։
Ցանկանում եմ հիշեցնել, որ այսօրվա դրությամբ ստահակից ազատվելուն մնացել է 41 օր։ Հետհաշվարկի մասին հիշելը ու հաշվելով սպասելը բավարար չէ՝ անհրաժեշտ է ջանքերը տասնապատկել և անել հնարավորն ու անհնարինը ուսապարկային մղձավանջից ազատվելու և հետհաշվարկի տրամաբանական արդյունքները ստանալու համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները