Տիկի՛ն, դու ես պայմանավորվել Նիկոլի հետ, որ ինչ էլ լինի, միևնույն է պարտված ձեզ չեք համարում
Դիտեցի երեկ Եռաբլուրում Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու վրա հարձակված կնոջ տեսանյութը...
Իր անեծքներով և վիրավորանքներով տիկինը բացահայտեց, որ կենդանական ատելություն ունի Քոչարայանների նկատմամբ...
Հետաքրքիր է, անեծքների և վիրավորանքների իմաստը ո՞րն էր... Ի՞նչ էր արել Քոչարյանն այդ տիկնոջը, ով 2008 թ-ից որևէ պաշտոն չի զբաղեցնում Հայաստանում և որևէ բանի համար պատասխանատու չէ... Թե՞ տիկինը նիկոլական քարոզչության "զոհերից" է և հավատում է դավաճան Նիկոլի երկրպագուների և սպասարկուների այն անասնական տեսակետին, որ մեր պարտության մեջ նախկիններն են մեղավոր... Եթե այդպես է, ապա դա արդեն տիկնոջ խնդիրն է...
Կամ ի՞նչ կապ ունի հարուստ լինելը լավ կամ վատ մարդ լինելու հետ... Դավաճան Նիկոլի ընտանիքը և դրա թայֆան հիմա շատ հարուստ են, որը, ենթադրաբար նիկոլապաշտ տիկինը չի ցանկանում նկատել...
Իսկ եթե ո՛չ, ապա տիկնոջը բացատրեմ, որ իր որդու մահվան համար պարզաբանումներ պահանջի դավաճան Նիկոլից և հարձակվի նրա վրա, քանի որ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին, պատերազմի սկսվելուց ընդամենը ժամեր անց, ազգադավ Նիկոլն ԱԺ ամբիոնից գուժեց մեր պարտությունն՝ իր "ժողովրդի" հետ պայմանավորվելով, որ "ինչ էլ որ լինի, իրենք իրենց պարտված չեն համարում"... Այդ արտահայտությունով Նիկոլը հասկացրեց, որ այս պատերազմում մենք պարտվելու ենք... Քանի որ ես իր "ժողովրդի" մեջ չեմ մտնում չպայմանավորվեցի ազգադավ տականքի հետ ու համարում եմ, որ մենք Նիկոլի պատճառով պարտվել ենք...
Իսկ Քոչարյանների վրա հարձակված տիկինը, որքան հասկացա, իր սիրելի Նիկոլի հետ պայմանավորվել է,ով իր որդուն տարավ կանխավ պարտված պատերազմ ու հազարավոր մյուս տղաների նման սպանեց նրան, որ իրենք պարտված չեն ու այս ամենի համար մեղավոր են նախկինները...
Տիկի՛ն, հասկացեք, ձեր ողբերգության միակ մեղավորը Նիկոլն է...
Նախկիններիներին ես ինքնս էլ եմ քննադատել, բայց դա չի նշանակում, որ ներկաների հանցանքների և բացթողումների համար նախկինները պետք է պատասխան տան...


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները