Պատերազմի ելքը Ալիևի համար պատեհ առիթ է դարձել՝ հայատյացության նոր նշաձողեր սահմանելու համար․ հայտարարություն
ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների և հայտարարությունների վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է․
«Վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների գործողություններն ու հայտարարությունները հարուցում են մեր ժողովրդի արդարացի զայրույթը։ Պատերազմի ելքը Ալիեւի համար պատեհ առիթ է դարձել՝ հայատյացության նոր նշաձողեր սահմանելու, մեր ժողովրդի ազգային ինքնասիրությունը ոտնահարելու փորձեր կատարելու եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու։ Բաքվի քաղաքական վարքը, ինչը մեծապես ազդված է Թուրքիայի կեցվածքից, անվերադարձելիորեն հատում է բոլոր կարմիր գծերը՝ ստիպելով մեր ժողովրդին միավորել ուժերը՝ ապահովելու հայրենիքի անվտանգությունն առկա սահմանների անձեռնմխելիությունը։ Ադրբեջանաթուրքական սպառնալիքները լիովին տեղավորվում են նաեւ ցեղասպանական մտադրությունների համատեքստում՝ արտահայտվելով հայ ժողովրդին իր բնօրրանից զրկելու եւ վերջինիս տիրանալու անթաքույց նկրտումներով։
Ղարաբաղյան առաջին պատերազմում կրած պարտությունից բարդույթավորված՝ Ադրբեջանի պահվածքը հիշեցնում է ոչ թե պատերազմում հաղթանակած կողմի, այլ մարդկության նկատմամբ հերթական հանցագործությունից իրականության զգացումը կորցրած սուբյեկտի։
Վերջերս Բաքվում բացված «ռազմական ավարի պուրակը» մարդատյացության եւ բանականության խեղման այնպիսի մի դրսեւորում է, որպիսին քաղաքակիրթ աշխարհը չի տեսել սկսած դեռեւս 20-րդ դարի երկրորդ կեսից, երբ նորագուն ժամանակաշրջանի բռնատիրությունների կործանումից հետո, նոր թափ առան ազգային-ազատագրական շարժումները։
Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների շարունակական ազատազրկումը, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, քաղաքական առեւտրի համար օգտագործելու փորձերը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ բացահայտ հավակնությունները, մեր ժողովրդի կյանքի իրավունքի հանդեպ ոտնձգությունները, ինչպես նաեւ թորւք-ադրբեջանական բարձրագույն մակարդակից հնչեցված սպառնալիքները գալիս են փաստելու հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ շարունակական թշնամանք երաշխավորելու՝ ադրբեջանաթուրքական հեռահար նպատակը։
Ստեղծված ծայրաստիճան պայթյունավտանգ իրավիճակի եւ դրանում Թուրքիայի առանցքային դերակատարության կապակցությամբ, արդեն իսկ անհրաժեշտ աշխատանքներ ենք տանում առանձին պետությունների, միջազգային կազմակերպությունների եւ ընդհանրապես համաշխարհային հանրության հետ։
Ադրբեջանի բռնապետին խստորեն զգուշացնում ենք՝ չխաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատվության հետ. մարդկության պատմության գրեթե բոլոր բռնապետներն ու պատերազմական ոճրագործները անփառունակ վախճան են ունեցել։
Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակում է մնալ չլուծված, հետեւաբար՝ շարունակելու ենք հանուն Արցախի վերականգնման եւ Հայաստանի արժանապատվության հայության արդար պայքարը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները