Թուրքիան դեմ է, որպեսզի Եգիպտոսը «Մուսուլման եղբայրներ»-ին ահաբեկիչներ համարի
Թուրքիան շարունակում է դեմ լինել, որպեսզի Եգիպտոսը «Մուսուլման եղբայրներ-ին որպես ահաբեկիչներ համարի: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ «Մուսուլման եղբայրներ»-ն «օրինական քաղաքական շարժում է»: «Մեր հարաբերությունները կապված չեն մեկ անձի կամ կուսակցության հետ: Բայց մենք դեմ ենք «Մուսուլման եղբայրներ»-ին ահաբեկչական կազմակերպություն հռչակելուն: Դա քաղաքական շարժում է, որն իշխանության է ձգտում ընտրությունների միջոցով»,- ասել է նա Habertürk-ին:
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան մայիսի սկզբին փոխարտգործնախարարի մակարդակով պատվիրակություն կուղարկի Եգիպտոս՝ փորձելով վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք սառեցվել էին 2013-ին, երբ Եղբայրությունը վտարվեց հեղաշրջուման արդյունքում:
Թուրքիան, որն ընդունում է «Մուսուլման եղբայրներ»-ի բարձրաստիճան անդամներին, դիմել է եգիպտական ընդդիմադիր հեռուստաընկերություններին՝ խնդրելով, որպես տաքացման առաջին հստակ քայլ, մեղմացնել անցած ամիս Նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի կառավարության հասցեին ուղղված քննադատությունը:
«Մենք դեմ ենք եղել հեղաշրջմանը Եգիպտոսում ոչ այն պատճառով, որ այն «Մուսուլման եղբայրներ»-ի դեմ էր ուղղված,- հավաստիացրել է Չավուշօղլուն:- Եթե Սիսին իշխանություն լիներ, իսկ ինչ-որ մեկը հեղաշրջում կատարեր, մենք նույնպիսի սկզբունքային դիրքորոշումը ցույց կտայինք»:
Թուրքիայի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերություններն էլ ավելի են վատթարացել այն բանից հետո, երբ նրանք աջակցեցին Լիբիայում հակամարտության կողմերին:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Լիբիան որպես Եգիպտոսի հետ մրցակցության գոտի չի համարում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները