Իրանը մտադիր է արդեն հաջորդ շաբաթ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1,4 միլիոն չափաբաժին ներմուծել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է մինչեւ ապրիլի 23-ը կորոնավիրուսի դեմ 1,4 միլիոն չափաբաժին պատվաստանյութ ներմուծելու ծրագրի մասին՝ երկրի ողջ տարածքում առաջնային խմբերին պատվաստելու համար:
Ելույթ ունենալով կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում՝ Ռոհանին հավաստիացրել է, որ պատվաստանյութերը կներկրվեն առաջիկա շաբաթվա ընթացքում: Առաջին հերթին, կառավարությունը մտադիր է պատվաստել 65-ից բարձր տարիքի մարդկանց:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշել է, որ պատվաստումների մեկ փուլը բավարար չէ իմունիտետ ստեղծելու համար, ուստի վեց ամսից կրկին պատվաստում կպահանջվի: Անդրադառնալով առողջապահության նախարարի այն մեկնաբանություններին, թե կորոնավիրուսի դեմ պատվաստումը մեկ կամ նույնիսկ երկու տարվա ընթացքում իմունիտետ չի ստեղծի, Իրանի նախագահը եկել է այն եզրակացության, որ առաջիկա տարիներին Իրանը պետք է պատվաստանյութերի զանգվածային ներկրում ապահովի: Նա վստահ է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում անհրաժեշտ է ապահովել պատվաստանյութի հնարավորինս շատ չափաբաժինների ներմուծում:
Նախագահը նաեւ հայտարարել է, որ իր վարչակազմը ջանքերը կենտրոնացրել է հայրենական պատվաստանյութի շուտափույթ մշակման վրա: «Մենք շատ հուսով ենք, որ ամռանը կկարողանանք տեղական պատվաստանյութը օգտագործել»,- ասել է Ռոհանին:
Ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ ավարտվել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 60 միլիոն չափաբաժնի ներմուծման պայմանագիրը: Իրանի պաշտոնյաները նաեւ հայտարարել են Համաշխարհային առողջապահության COVAX ծրագրի շրջանակներում շուրջ 16 միլիոն չափաբաժին պատվաստանյութ գնելու, այլ խողովակներով ավելի քան 25 միլիոն չափաբաժին ներմուծելու եւ պատվաստանյութի 25 միլիոն չափաբաժին հայրենիքում արտադրելու հնարավորության մասին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները