Իտալիայի վարչապետը շարունակում է պնդել, որ Էրդողանը բռնապետ է
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ասել է, որ, հակառակ Անկարայում Իտալիայի նախկին դեսպան Լուիջի Մատիոլոյի հորդորներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցրած արտահայտությունից չի պատրաստվում հրաժարվել։
Իտալական La Stampa օրաթերթի տեղեկություններվ՝ Մատիոլոն Դրագիին ասել է, որ Էրդողանին «բռնապետ» անվանելը կարող է «լուրջ հետևանքներ ունենալ» և հավելել, որ «դա ինչ-որ կերպ պետք է շտկվի»։
«Սա պետք է ինչ-որ կերպ շտկվի»,-իտալական աղբյուրի տվյալներով` վարչապետին ասել է Մատիոլոն, սակայն Դրագին պատասխանել է.«Ես ոչ մի բան չեմ շտկի»:
Իտալիայի La Lega աջակողմյան ուժի ղեկավար Մատեո Սալվինին այս առթիվ իր թվիթերյան հաշվում գրել է․ «Այսօր ես ավելի քան երբևէ կանգնած եմ Դրագիի, ժողովրդավարության, ազատության և Արևմուտքի կողքին»:
Իր հերթին, ձախակողմյան Sinistra Italiana ուժի ներկայացուցիչ Նիկոլա Ֆրատոիաննին նշել է, որ Էրդողանը, որը ձերբակալում է ընդդիմության պատգամավորներին և ռմբակոծում քրդական գյուղերը, ցանկանում է ոճի ու բարքերի վերաբերյալ դասեր տալ Իտալիայի վարչապետին։
Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գայանին Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել։ Պատճառը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին քննադատության հնչեցումն է եղել՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Էրդողանի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ նրանց կողքին նստելու համար աթոռ չտրամադրելու պատճառով: Իտալիայի վարչապետը Էրդղանին բռնապետ էր կոչել:
Այս քննադատությանը հակադարձել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Իտալիայի նշանակված վարչապետ Մարիո Դրագիի անընդունելի և պոպուլիստական հռետորաբանությունը, նրա տգեղ հայտարարությունները մեր ընտրված նախագահի հասցեին, և դրանք իրեն ենք վերադարձնում»,- ասել էր Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ պաշտոնական այցի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին աթոռ չեն առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին: Ֆոն դեր Լեյենը ստիպված է եղել բավարարվել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները