Գերմանիան Թուրքիային բարձր ռիսկային գոտի է հայտարարել COVID-19-ով վարակման տեսանկյունից
Գերմանիայի բնակիչները, նախքան Թուրքիա մեկնելը, ստիպված կլինեն գրանցվել թվային ռեգիստրում եւ ներկայացնել ՊՇՌ տեստի բացասական արդյունք ներկայացնել, որը թույլ կտա նրանց վերադառնալ Գերմանիա:
Թուրքիան COVID-19-ով վարակման տեսանկյունից բարձր ռիսկի գոտի հայտարարելով՝ Գերմանիան նախազգուշացրել է իր քաղաքացիներին չայցելել Թուրքիա ոչ էական ուղեւորությունների համար, ուրբաթ ասել է լրագրող Էլմաս Թոփչուն, փոխանցում է Ahval-ը:
Նշվում է, որ Թուրքիայում վարակման դեպքերի մակարդակը գերազանցել է 200-ը 100 000 մարդու հաշվով:
Գերմանիայի բնակիչները նախքան Թուրքիա մեկնելը պետք է գրանցվեն թվային ռեգիստրում եւ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնեն, որը նրանց թույլ կտա վերադառնալ Գերմանիա: Վերադառնալուն պես նրանք 10 օր կարանտինում կմնան:
«Տասնօրյա պարտադիր կարանտինը, չնայած Գերմանիայից Թուրքիա մեկնելիս հանձնած բացասական թեստին, աշխատանքի եւ եկամտի կորուստ են նշանակում: Գործատուները կարող են հարցնել, թե ինչու են աշխատակիցներն այցելել տարածաշրջան, որը կառավարության կողմից որպես բարձր ռիսկային գոտի է հայտարարվել»,- ասել է թուրք լրագրողը:
Նրա խոսքով՝ վերջերս գերմանական դատարանը մերժել էր Թուրքիա մեկնելու համար նման հիմքերով տուժածներին փոխհատուցում վճարելու հայցը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները