Ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանը լուծել է միակողմանի կերպով․ Իլհամ Ալիև
Ապրիլի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավար Յուսեֆ բին Ահմեդ ալ-Ուսայմինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտությունը «լուծել է» միակողմանի։ Մասնավորապես, ըստ Day.Az-ի եւ АЗЕРТАДЖ-ի, Իլհամ Ալիեւը մասնավորապես հետեւյալ հայտարարությունն է արել ԻՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ․
«44-օրյա պատերազմը վերջ դրեց երեսուն տարի շարունակվող ադրբեջանական հողերի օկուպացիային, որը տառապանքներ էր պատճառել ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիների, եւ հանգեցրել մեր քաղաքների եւ գյուղերի լիովին ավերմանը։ Արտասահմանյան լրագրողներն ու դիվանագետները, որոնք այժմ այցելում են օկուպացիայից ազատագրված տարածքներ, տեսնում են, որ հայերն «ավերել» են ամեն բան։ Բոլոր քաղաքներն ու գյուղերը, պատմական եւ կրոնական վայրերը, մզկիթները, գերեզմանոցները ավերված են։ Դա այլատյացության, ադրբեջանատյացության եւ վանդալիզմի դրսեւորում է, քանի որ, ինչպես արդեն բազմիցս եմ ասել, մեր քաղաքներն ու գյուղերը ավերվել են ոչ թե Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, այլ հետո՝ օկուպացիայի շրջանում։ Դա քաղաքականություն որ, որը նպատակ ուներ ջնջել ադրբեջանական եւ իսլամական ժառանգությունը Ադրբեջանի այդ պատմական հողերից եւ փոխել դրանց ծագումը։ Ինձ հայտնի է, որ դեսպանները, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնտակտային խմբի անդամները վերջերս եղել են օկուպացիայից ազատագրված տարածքներում եւ ամեն բան տեսել են իրենց աչքերով։ Նրանք հանդես են եկել բացահայտ հայտարարություններով, եւ մենք շատ շնորհակալ ենք նրանց դրա համար։
Մենք ցանկանում ենք, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի եւ հասկանա, որ մեր կողմից ձեռնարկված քայլերը արդար են եղել եւ հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ կանոնադրության, եւ ինքնապաշտպանության մեր իրավունքի վրա։ Մենք վերականգնել ենք արդարությունը։ Ագրեսորը վտարված է մեր հողերից եւ հիմա ժամանակն է վերականգնման։ Սակայն այդ ամենի համար հարկավոր է ժամանակ, քանի որ, իհարկե, ամենագլխավոր խնդիրն ականներն են։ Պատերազմի ավարտից հետո մենք տասնյակ կորուստներ ենք ունեցել, ովքեր պայթել են ականների վրա։ Հայաստանը չի տրամադրել մեզ ականապատման քարտեզները։ Դա եւս մեկ ռազմական հանցագործություն է, քանի որ նրանք պարտավոր էին դա անել։ Սակայն, թեեւ պատերազմի ավարտից հետո ամիսներ են անցել, նրանք շարունակում են այդ քաղաքականությունն ընդդեմ ադրբեջանցիների։ Սակայն կանենք ամեն անհրաժեշտը։ Ընթանում է ականազերծման գործընթաց։ Մենք արդեն պլանավորում ենք վերականգնողական աշխատանքները։ Ներկայումս ընթանում է քաղաքների եւ գյուղերի գլխավոր հատակագծերի պատրաստման աշխատանքները եւ իհարկե մենք ուզում ենք, որ իսլամական աշխարհի մեր եղբայրները գան ու տեսնեն, թե ինչ են արել նրանք մեր պատմական ժառանգության հետ, ինչպես նաեւ, թե ինչպես են ընթանալու վերականգնողական աշխատանքները։ Անխոս, ես ուրախ կլինեի ձեզ հետագայում էլ տեսնել, վերականգնողական աշխատանքների մեկնարկից հետո»,- ասել է Իլհամ Ալիեւը։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...