Ռազմագերիների հարցը փակված է․ Ադրբեջանի ԱԳ նախարար
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Բեն Ահմեդ ալ-Ուսայմինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ ռազմագերիների հարցին։ Նա ասել է, որ Ղարաբաղյան վերջին պատերազմի հայ ռազմագերիների հարցը փակված է եւ Բաքուն վերադարձրել է Երեւանին բոլորին, որոնք ռազմագերի են համարվում։
Ըստ այդմ, Ադրբեջանը վերադարձրել է Հայաստանին 70 ռազմագերու, իսկ Հայաստանը՝ տասներկու ռազմագերու։ Ներկայումս, Հայաստանի կողմից բարձրացված խնդիրը առաջացել է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո։ Բայրամովը մանրամասնել է, որ նոյեմբերի 10-ից հետո զինաթափված հայ զինվորականները, որոնք այսօր պահվում են Ադրբեջանում, էլ ռազմագերի չեն համարվում։
«Որպեսզի զինվորականը համարվի ռազմագերի, նրան պետք է գերեվարել ռազմական օպերացիայի ընթացքում։ Նրանց, ովքեր բռնվել են հակաահաբեկչական գործողության ժամանակ նոյեմբերի 9֊ից հետո, պետք է անվանել ահաբեկիչներ, բայց ոչ երբեք ռազմագերիներ»,- հայտարարել է Բայրամովը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները