Վրաստանում հայկական ձուն մատչելի գներով է վաճառվում, իսկ մեզ մոտ մեկ ձվի գինը 220 դրամ է. փորձագետ
Վերջին 20 օրերին Հայաստանում արտադրված ձվերը Թբիլիսիում վաճառվում են մատչելի գներով, իսկ մեր որոշ սուպերմարկետներում եւ խանութներում վաճառվում են 220 դրամով (շուրջ 0,5 դոլար): Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ Ռուբեն Հայթյանը: Նա հավաստիացրեց, որ Հայայստանում ձու արտադրող ձեռնարկությունները չարաշահում են երկրում անիշխանությունը: «Այս իրավիճակի համար մեղքի բաժին ունեն իշխանությունները, քանի որ վերահսկողությունը թուլացրել են: Նրանք խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց սա կոռուպցիայից վատթար է»,- նշեց փորձագետը
Նա նշեց, որ Հայաստանում վերջին մի քանի ամիսներին մթերքների գնաճը դասվում է «մասամբ հիմնավորված» կարգին: «Խոսքը ալյուրի, հացի, ձվի, բուսական յուղի, նպարեղենի, բրինձի, շաքարի, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների, մսամթերքի մասին է: Մեզ մոտ միջազգային շուկայում գնաճին զուգահեռ գները նույնպես աճում են, իսկ ահա երբ ամբողջ աշխարհում գներն ընկնում են, մեզ մոտ, չգիտես ինչու, այդպիսի միտում չի դիտվում: Հայաստանում գնաճը կապված է ոչ միայն միջազգային շուկայում իրավիճակի հետ, այլեւ արժույթի տատանումների հետ»,- շեշտեց փորձագետը: Հայթյանի պարզաբանմամբ՝ էքստեմալ իրավիճակներում պետությունը պետք է ազդեցություն գործի առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա: «Այդպիսի արտադրանքի ներմուծմամբ եւ արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները պետք է պետական դոտացիաներ ստանան, որ սպառողի վրա գնաճը չանդրադառնա»,- եզրափակեց փորձագետը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները