Ղարաբաղյան ճգնաժամը մնում է չլուծված, և հայտնի չէ՝ ով է տալու անհրաժեշտ լուծումները․ Մալաշենկո
Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն 168․am-ի հետ զրույցում խոսել է Արցախի հակամարտության և Արցախի պատերազմի մասին։ Վելուծաբանի խոսքով՝ պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել պատերազմ, որում Հայաստանը պարտվել է, Ադրբեջանը՝ հաղթել, սակայն քաղաքական ճգնաժամը չի լուծվել, հակամարտությունը կարգավորված չէ, լուծված չեն առանցքային հարցերը, ինչպես կարգավիճակի հարցը, ճանապարհների և խաղաղության հասնելու ճանապարհային քարտեզը չկա, ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի ավարտից հետո ինչ է լինելու, և հայտնի չէ՝ ով է լուծելու այս բոլոր հարցերը։
«Նկատի ունեմ ԵԱՀԿ ՄԽ-ն, որն ապացուցեց իր անգործունակությունը և ներկայումս էլ չի կարողանում վերակենդանանալ»,- 168․am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբանը։
Ըստ նրա՝ հարկ է ամրագրել, որ Հայաստանում կա ներքաղաքական ճգնաժամային իրավիճակ, որը, դեռ հայտնի չէ, թե ինչ ճանապարհով կլուծվի, հասկանալի է, որ ընտրությունների անցկացման դեպքում դրանք հեշտ չեն լինելու, և ներքաղաքական անցուդարձը դեռ շատ խնդրահարույց է։
«Սրան զուգահեռ՝ կան պայմանավորվածություններ, որոնց կատարմանը հետևում է ռուսական կողմը։ Ադրբեջանի ցանկությունն է՝ հնարավորինս շուտ համաձայնություն ձեռք բերել Նախիջևանին կապող ճանապարհի հարցում, բայց հասկանալի է, որ պայմանավորվածությունների կատարումը և ընդհանրապես խաղաղության հաստատումը բարդ պրոցես է, քանի որ տարաձայնությունները, ըստ էության, վերացած չեն։ Ռուսաստանի դերն այս ամենում՝ հետևելն է իրավիճակին, բանակցություններին, և լարվածություն կողմերի միջև թույլ չտալն է։ Կարծում եմ՝ սրանով է պայմանավորված զուգահեռ հեռախոսազրույցները Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Իսկ, ընդհանուր առմամբ, պատերազմը չափազանց անկանխատեսելի է, փաստն այն է, որ եղավ պատերազմ, բայց գլխավոր հարցերը մնացին չլուծված։ Ղարաբաղյան ճգնաժամը մնում է չլուծված»,- ասել է նա Մալաշենկոն։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ օրերս ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները մասնակցեցին թուրքական «Ակույու» ատոմակայանի երրորդ էներգաբլոկի հիմնարկեքին՝ ցույց տալով, որ հարաբերությունները կարող են լինել կոնֆլիկտային և համագործակցային, ինչը բացառիկ օրինակ է։
«Նրանք նաև արձանագրեցին, որ այդ համագործակցության շնորհիվ կարողանում են բեկումներ մտցնել նաև հարևան հակամարտությունների կարգավորման հարցում, նշվեց թե Սիրիայի, թե Ղարաբաղի մասին։ Անհանգստացնողը չկարգավորված հարցերն են, բայց նոր պատերազմի մասին խոսել, երբ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ են, ՀՀ-ում ռուսական բազա, որը հագեցվելու է, կա ռուս-թուրքական ոչ վատ համագործակցություն, մի փոքր չափազանցված է։ Հակամարտ գոտիներում միշտ կան ռիսկեր, բայց պատերազմից հետո կան եռակողմ բանակցություններ, որոնք մասամբ հաջողված են և մասամբ՝ գուցե անհաջող, ինչը կարելի էր կանխատեսել։ Այնուամենայնիվ, օրերս ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասաց, որ ռուսական կողմը վտանգներ չի տեսնում, ինչը, կարծում եմ՝ ուղենիշային և ոչ պատահական հայտարարություն էր»,- ասաց Մալաշենկոն։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով