Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վթարային ջրանջատում Դավթաշեն վարչական շրջանում Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Նիկոլ Փաշինյանը մասնակցում է դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման թեմայով քննարկմանը Վերջին 5 տարիների համար պատմական ցուցանիշ ենք գրանցել դատապարտյալների և կալանավորվածների հարաբերակցության մասով. Գալյան Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Մետրոյի «Սուրմալու» կայարանի բյուջեն գնահատման ընթացքում է Իրանը բողոք է հայտնել Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Լոնդոնում երկրի դրոշը պոկելու համար․ Tasnim Ադրբեջանի զբոսաշրջության գործակալությունը դժգոհություն է հայտնել դահուկորդ Միքայել Միքայելյանի կատարած քայլից Երուսաղեմի հայոց պատրիարքության խնդիրները մնում են չլուծված, կան դատական գործեր. Զարեհ Սինանյան Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները. ՀՎԿԱԿ Այս պահին էլ չենք կարողանում կապ հաստատել Իրանի մեր հայրենակիցների հետ. Զարեհ Սինանյան Մենք պետք է Գրենլանդիան պաշտպանենք Ռուսաստանից ու Չինաստանից. Թրամփ

Մենք կարող ենք ուժեղացնել ճնշման արշավը մի քանի եղանակով. PoliticoՎթարային ջրանջատում Դավթաշեն վարչական շրջանումՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՆիկոլ Փաշինյանը մասնակցում է դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման թեմայով քննարկմանըՄեզ պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի շարունակ կարող են քննել պարզունակ հայցեր. ԳալյանՎերջին 5 տարիների համար պատմական ցուցանիշ ենք գրանցել դատապարտյալների և կալանավորվածների հարաբերակցության մասով. ԳալյանԳրենլանդիան պատկանում է տեղի բնակիչներին․ BTՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵղվարդում տեղի ուենցած ավտովթարի հետևանքով ԲԿ տեղափոխված 3 վիրավnրներից Հնդկաստանի 34-ամյա քաղաքացին մաhացել էՄետրոյի «Սուրմալու» կայարանի բյուջեն գնահատման ընթացքում էԻրանը բողոք է հայտնել Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Լոնդոնում երկրի դրոշը պոկելու համար․ TasnimԱդրբեջանի զբոսաշրջության գործակալությունը դժգոհություն է հայտնել դահուկորդ Միքայել Միքայելյանի կատարած քայլիցԵրուսաղեմի հայոց պատրիարքության խնդիրները մնում են չլուծված, կան դատական գործեր. Զարեհ ՍինանյանՀայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները. ՀՎԿԱԿԲողոքի ցույցերի դաժան ճնշումներով Իրանը, կարծես, կարմիր գիծն է հատում. ԹրամփԱռաջին փորձությունը կլինի Փաշինյանի քաղաքական կայունությունը. Arab NewsԱյս պահին էլ չենք կարողանում կապ հաստատել Իրանի մեր հայրենակիցների հետ. Զարեհ ՍինանյանՄենք պետք է Գրենլանդիան պաշտպանենք Ռուսաստանից ու Չինաստանից. ԹրամփԿանչի սակագնի վերանայման արդյունքում կբարձրանան շտապ բուժօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերըՆախագծի պատրաստման ժամկետ ասեք, բոլորը լսում են ուղիղ եթերով. Ավինյանը՝ մետրոյի Աջափնյակի կայարանի մասին18-մետրանոց ավտոբուսների մուտքով նոր կարգավորումներ կունենանք մարդատար մեքենաների համար. ԱվինյանԱՄՆ-ն լրջորեն քննարկում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքելու հարցըԹրամփը հայտարարել է, որ Կուբան այլևս նավթ և գումար չի ստանա ՎենեսուելայիցՓրկարարները մատուռի տարածքից 10 քաղաքացու տեղափոխել են անվտանգ տարածքԳրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարել է, որ Դանիան անօրինական կերպով օկուպացրել է կղզինՎաշինգտոնի Ազգային տաճարում հանդիսավոր ընդունելություն՝ Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի և ԱՄՆ 250-ամյակի առթիվԹրամփը խոստացել է Իլոն Մասկի միջոցով վերականգնել ինտերնետային կապը ԻրանումՊետք է մտնենք յուրաքանչյուր ընտանիքի դրության մեջ. Արսեն Թորոսյանը հանձնարարականներ է տվելԻնչպես կարող են կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացողներն անցնել անկանխիկ տարբերակիՈւկրաինան պահանջում է 800 միլիարդ եվրո հաջորդ տասնամյակի ընթացքումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 2 վարչկան շրջաններում և 8 մարզերումԹեհրանը զրկված է ինտերնետից Միացյալ Թագավորությունը կմշակի նոր մարտավարական բալիստիկ հրթիռներ, որոնք կբարձրացնեն Ուկրաինայի կրակային հզորությունըՈստիկանության կրթահամալիրի մոտ «Honda Elysion»-ը գլխիվայր շրջվել էԻրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարելՎերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը կրկին փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարԿինը գինովցած երեխա է լույս աշխարհ բերել«Բարսելոնան» հաղթեց Մադրիդի «Ռեալին»՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճելով Իսպանիայի ՍուպերգավաթըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ ԹրամփՌեզա Փահլավին հայտարարել Է Իրան վերադառնալու պատրաստակամության մասինՃՏՊ Իսակովի պողոտայումՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԳորիսում անչափահասների միջև ծագած վիճաբանությանն ու ծեծկռտուքին միջամտել են նրանց հայրերը․ կա տուժածՉքաղաքականացնե՜լ. Գեղամ Նազարյանի հետԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի կարծում, թե Պուտինին «վենեսուելական սցենարով» ձերբակալելու անհրաժեշտությունը կաԻրանի նախագահ. Թույլ չենք տա օտարերկրացիներին պառակտում սերմանելԻրանի վերջին շահի որդին հայտարարել Է Իրան վերադառնալու պատրաստակամության մասինԴոլինան իր բնակարանի բանալիները հանձնելու փոխարեն մեկնել է Աբու ԴաբիԱնհրաժեշտություն է այս տարին նվիրել հոգևոր կյանքի վերանորոգմանը. Արամ Ա-ն կարևորեց Բարենորգումը
Հայաստան

Գործադիրի նիստերին ՄԻՊ–ի մասնակցությունը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք․

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է պաշտպանի՝ Կառավարության նիստերին չմասնակցելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի մեկնաբանությանը, ինչպես նաև ՄԻՊ–ի գործունեության հետ կապված այլ հարցերի։ ՄԻՊ աշխատակազմի արձագանքը՝ ստորև․

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա ասուլիսի միակ թեման Պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության երաշխավորման խնդիրն էր:

Այս առաջ եկած խնդրի շուրջ բովանդակային քննարկման ու լուծում առաջարկելու փոխարեն Կառավարությունը խոսնակի հայտարարությամբ միայն արձագանքել է երկրորդական նշանակության հարցի՝ կապված Կառավարության նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի անձամբ մասնակցության հետ:

Հատուկ նշում ենք, որ երկար տարիների ընդունված պրակտիկա է, երբ Կառավարության նիստերին մասնակցել է Պաշտպանի ներկայացուցիչը, այլ ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ: Այս պրակտիկան գործել է Մարդու իրավունքների բոլոր պաշտպանների օրոք բոլոր ժամանակաշրջաններում:

Մարդու իրավունքների պաշտպանը օբյեկտիվ պատճառներով հնարավորություն չի ունեցել անձամբ մասնակցել Կառավարության՝ պատերազմից հետո վերսկսված մի քանի նիստի՝ պայմանավորված աշխատանքների ու դիմումների շեշտակի աճով, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր հաճախ օրեր տևած այցերով, այդ այցերի արդյունքներն ամփոփելու և միջազգային կառույցներին ներկայացնելու հրատապությամբ:

Ավելին, այս ողջ ընթացքում որևէ մեկը Կառավարությունից ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր տարբերակով տեղեկություն չի փոխանցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, որ Կառավարությունը ակնկալում է նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի անձամբ մասնակցությունը:

Կառավարության նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք ու անհասկանալի է՝ ինչպես կարող է այս հարցը քննարկվել Պաշտպանի հաստատության համար բացասական հետևանքներ առաջացնելու լույսի ներքո:

Հատուկ արձանագրում ենք, որ Սահմանադրությունը պաշտոնյաներին ու առավել ևս Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչին ոչ թե վերապահել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին քաղաքական, առավել ևս ագրեսիվ բառապաշարով պատասխանելու իրավասություն, այլ Պաշտպանի գործունեությանն աջակցելու ուղիղ պարտականություն:

Սա Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած և Սահմանադրության 191-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածով ամրագրված՝ բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու պաշտոնատար անձանց պարտականություն է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի՝ խոսնակի նշված հրապարակմանը անմիջապես հաջորդել է Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավորի հայտարարությունը: Այդ հայտարարությունը, նույնությամբ կրկնելով Կառավարության ներկայացուցչի հրապարակման բառերը, ևս շեղել է ասուլիսի միակ թեման:

Ընդ որում, պատգամավորի հայտարարությունը պարունակում է Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ակնհայտ հեգնական ձևակերպումներ, իսկ այդ հայտարարության ներքո լի են Մարդու իրավունքների պաշտպանին ու Պաշտպանի հաստատությանն ուղղված վիրավորական ու ատելության տարրերով գրառումները:

Ավելին, պատգամավորի այդ հայտարարությունը գրեթե անմիջապես տեղադրվել է ԱԺ «Իմ քայլը» կառավարող խմբակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ արված են Մարդու իրավունքների պաշտպանի իրավական կարգավիճակն ու դերն ակնհայտ աղավաղող, Պաշտպանի հասցեին արված ու չհեռացված վիրավորական, ատելության տարերրով գրառումներ:

Շեշտում ենք, որ պետությունը պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների պաշտպանի բնականոն, պաշտպանված գործունեությունը՝ ինստիտուցիոնալ երաշխիքներով ապահովված իրական անկախ աշխատանքի պայմաններում:

Ուստի, ասուլիսի միակ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ անկախության երաշխավորման թեման շեղող հարցերն ու քննարկումները համարում ենք փակված»: