Գտնել դավաճանին
«Հրապարակը» գրում է.
«Դավաճանության թեման արդեն քանի ամիս է՝ Հայաստանում ամենաշատ քննարկվող թեմաներից է։ Դեռ պատերազմի շրջանում լուրեր էինք ստանում, որ հեռախոսակապի ոլորտից ինչ-որ դավաճաններ բարձրաստիճան հրամանատարական կազմի հեռախոսահամարներն են տրամադրել թշնամուն, և նա, տեղորոշելով վերջիններիս գտնվելու վայրը, կետային ռմ բակոծումներով վերացրել է շատերին։
Նման դավաճանության մասին էր խոսվում Շուշիի մշակույթի տան ռմբակոծությունից հետո։ Լուրեր էինք ստանում, թե եղել են դեպքեր, որ հենց տեղում՝ հայտնաբերելով դավաճաններին, գնդակահարել են։
Հետո դավաճանության թեման ավելի վեր բարձրացավ, սկսեցին խոսել Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին, անգամ դավաճանության «գինն» էր շրջանառվում՝ 5 միլիարդ դոլար։ Դե, իսկ պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո իշխանությունը խոսում էր «նախկինների» կողմից իրականացված դավաճանության մասին։
Վարչապետն իր ելույթներում պատմություններ էր պատմում, թե ինչպես զինապահեստի բանալիներն ինչ-որ մեկը չի տվել, որ զինվորները զենք վերցնեն, թե ինչպես են գնացել ռազմի դաշտ և համոզել կռվողներին, որ «Նիկոլը սաղ ծախել ա՝ մի կռվեք» և այլն։ Իսկ վերջին շրջանում դավաճանության թեման հասավ միջազգային կազմակերպություններին։
Պարզվեց, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ աշխարհով մեկ հայտնի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիա Քլարկ-Հաթինգն է լրտեսական գործունեությամբ զբաղվել, համենայնդեպս՝ այդ լուրերը դեռ հիմնովին հերքված չեն, և դա է պատճառը, որ նա լքել է Հայաստանը, թեև ՀՀ կառավարության պաշտոնական բացատրությունն այլ էր՝ «աշխատանքում թերացումներ», ինչի հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը համաձայն չէ։
Նախօրեին նման մեղադրանքներ հնչեցին ականազերծող «HALO Trust» կազմակերպության հասցեին։ Ի՞նչ է կատարվել Հայաստանում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով