Մեկ դերասանի թատրոն․ Նիկոլ Փաշինյանի վերջին արարը
«168 ժամ» թերթը գրում է. «Քաղաքականությունը՝ որպես գործունեության տեսակ, բանականության ու զգացմունքների միախառնման արտահայտություն է, քանի որ մարդն ինքն է այդպիսին։ Կարեւոր է, սակայն, որպեսզի քաղաքականության մեջ այդ բաղադրիչների համամասնությունը չխախտվի հօգուտ որեւէ մեկի․ չի կարող լինել արդյունավետ քաղաքականություն՝ հիմնված միայն բանականության վրա, առանց զգացմունքների, եւ, առավել եւս, քաղաքականությունը չի կարող լինել բարեբեր, եթե դրա առանցքում միայն զգացմունքներ են, առանց բանականության։
Հայաստանում, ցավոք, քաղաքականության այս երկու բաղադրիչների համամասնությունը վաղուց ու, առավել եւս՝ այսօր, խախտված է՝ հօգուտ զգացմունքայնության։ Հայկական քաղաքականության մեջ, լայն իմաստով, բանականությունը, միտքն ու գաղափարը տեղ չունեն, ամեն ինչ հիմնված է էմոցիաների վրա։
2018 թվականի հեղափոխությունն ինքնին ամբողջությամբ զգացմունքների հաղթանակի ու բանականության պարտության արտահայտություն էր։ Դրան հաջորդած շուրջ երեք տարիներին էլ, օբյեկտիվորեն, քաղաքականությունը լցվեց, գրեթե նույնականացավ էմոցիաների հետ։
Այն, ինչ այսօր ներկայանում է՝ որպես քաղաքականություն, ամբողջությամբ զգացմունքների պայքար է։ Դա չափազանց վտանգավոր ու երկրի զարգացման տեսանկյունից դեպի փակուղի տանող իրողություն է։ Որովհետեւ եթե բանականությունը ծնում է միտք, գաղափար, ծրագիր, հայեցակարգ, ապա զգացմունքներն առաջացնում են սեր կամ ատելություն, համակրանք կամ հակակրանք։
Դա վերաբերում է ոչ միայն հանրային ընկալումներին, այլ հենց քաղաքականության սուբյեկտներին, որոնք՝ որպես հանրային ազդակներին հետադարձ կապ, իրենց գործունեությունը կառուցում են նույն զգացմունքների վրա։
Ընթացիկ քաղաքական գործընթացն իրականում ոչ թե քաղաքական, այլ զգացմունքների պայքար է, մրցակցության հիմքում էլ ոչ թե որեւէ պոզիտիվ զգացողություն է, այլ մաքուր ատելություն։
Իշխանությունն ու ընդդիմությունը մրցում են այն հարցում, թե ով իր կողմնակիցներին ատելության ավելի մեծ չափաբաժին կհաղորդի հակառակ կողմի նկատմամբ։ Այս պայքարում հաղթելու է պայմանական «Ատելության կուսակցությունը», կողմերից հատկապես այն մեկը, որը հակառակորդի նկատմամբ ավելի շատ ատելություն կգեներացնի։
Հայաստանը կարող է զարգացման հեռանկար ունենալ, եթե քաղաքականությունը զգացմունքային դաշտից տեղափոխվի բանականության հարթություն։ Առանց բանականության՝ չի կարող լինել ծրագիր, իսկ առանց ծրագրի՝ չի կարող լինել զարգացում։
Զգացմունքով բանակ ու անվտանգություն չի ապահովվում, տնտեսություն չի հզորացվում ու հարաբերություն չի կառուցվում։ Որքան էլ զգացմունքները կարեւոր են, այդուհանդերձ, քաղաքականությունը բանականության զբաղմունք է, զգացմունքինը՝ դերասանությունն է։ Հայաստանում, սակայն, քաղաքականությանը փոխարինելու է եկել դերասանությունը, որովհետեւ բանականությունը փոխարինվել է զգացմունքով։
Ու քանի որ դա այդպես է, եւ որովհետեւ իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է, Նիկոլ Փաշինյանն էլ՝ իշխանություն, քաղաքականությունը վերածվել է մեկ դերասանի թատրոնի։
Այո, Նիկոլ Փաշինյանը գուցե անգերազանցելի է դերասանության մեջ եւ դրա հաշվին կարողացել է ոչ միայն իշխանության գալ, այլեւ այն պահպանել շուրջ երեք տարի, բայց դա չի կարող անվերջ շարունակվել, քանի որ պատմությանը հայտնի չեն դեպքեր, երբ պետությունները քաղաքականության փոխարեն՝ գոյատեւել ու զարգացել են դերասանությամբ, թեեւ նույն պատմությունն ունի վկայություններ այն մասին, որ մասնագիտությամբ դերասանները հաջողել են քաղաքականության մեջ։
Բայց մերն այդ պարագան չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մասնագիտությամբ դերասան չէ, այլ որեւէ մասնագետ չէ, ընդհանուր առմամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով